Tuesday, 16 04 2024
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

Մենք համաներենք, դուք հանեք քաղաքապետի աթոռից

Գլխավոր դատախազության կայքէջի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի (ըստ որոշ լուրերի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր) հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները:

Մասնավորապես, ՀՔԾ-ում քննվող քրգործով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ և Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաև Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին և իրավապահներից թաքցնելու նպատակով՝ դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:

Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ-ի 2011թ. մայիսի 26-ի որոշման 6-րդ կետը նախատեսում է կարճել նախաքննության մարմինների վարույթում գտնվող այն քրեական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով ազատազրկում, այն որ ՀՀ քր.օրի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ազատազրկման ժամկետը չի գերազանցում 3 տարին, մեղադրյալ Գուրգեն Մարտիրոսյանը խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման ակտի ընդունման կապակցությամբ, ինչը և արել է նախաքննական մարմինը և վարչապետին առաջարկել քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: «Ինչ վերաբերում է Արամ և Արթուր Մարտիրոսյաններին, Հրաչյա Պետրոսյանին, ապա նրանք հայտնաբերվել են, և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց մեղադրանք է առաջադրվել (սպանության փորձի և ապօրինի զենք պահելու, կրելու համար.- հեղ.): Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող գործը վերաբերում է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին: ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Իսկ քննվող գործի «ջրված» դրվագներից է ինչպես 2010 թ. մայիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայի 17-րդ և 19-րդ շենքերի մոտ կատարված Խաչիկ Մկրտչյանի սպանության գործը, այնպես էլ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Մարտիրոսյան Գուրգենի դինաստիայի կատարած «հերոսությունները»: Դրանցից մեկը հաղորդագրության մեջ նշված դեպքն է. Արամ և Արթուր Մարտիրոսյանները և Հրաչյա Պետրոսյանը 2009-ի նոյեմբերի 5-ի երեկոյան Ազատության փողոցում՝ մարդաշատ վայրում, սև «ջիպի» պատուհանից կրակահերթեր էին արձակել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի մեջ գտնվող հայր և որդի Հակոբ («Փռի Կակո») և Հովսեփ Հովհաննիսյանների և Սպարտակի ուղղությամբ: Կրակահերթերից հրազենային վնասվածքներ էին ստացել 23-ամյա Հովսեփը և 21-ամյա Սպարտակը: Գավառում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակողները ոչ միայն դատավորի, այլ նաև Գավառում հայտնի հեղինակություն Պալի Անդոյի՝ Անդրանիկ Մարտիրոսյանի տղան և նրա քրոջ որդին են եղել: Եվ ահա այդ դեպքից հետո Մարտիրոսյան եղբայրները մոտ կես տարի թաքնվել էին նախաքննական մարմնից, մինչև 300,000 դոլարով գործը «ջրելու» մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թամամի հետ: Սակայն երբ Թամամին բռնել էին՝ այդ գործը «ջրելու» փողը ջուրն էր «լցվել», իսկ մարտի 14-ին կրակողները կալանավորվել էին:

Սակայն Մարտիրոսյան դինաստիայի անունը մեկ այլ քրեական գործով էլ է շոշափվում. 2009-ի հունիսի 20-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Գավառի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Ալիկ» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում 44-ամյա Պալի Անդոն ծեծել էր ՌԴ քաղաքացի, 25-ամյա Իլյա Ղ.-ին, ով դեմքի վնասվածքներով տեղափոխվել էր Գավառի հիվանդանոց, սակայն հայտարարել էր, որ դրանք ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով: Իլյա Ղ.-ն բուժօգնություն ստանալուց հետո՝ հունիսի 22-ին մեկնել էր Մոսկվա, իսկ հաջորդ օրը ընկերների՝ ՌԴ քաղաքացիներ՝ 27-ամյա Ավեդիս Ս.-ի և Արթուր Ղ.-ի հետ, Անդրանիկ Մարտիրոսյանից վրեժխնդիր լինելու նպատակով, վերադարձել էր Հայաստան: Վերջիններս ՀՀ քաղաքացի, 33-ամյա Ռոբերտ Խ.-ի հետ միասին, 27-ամյա Արման Հ.-ի և 22-ամյա Կարեն Ա.-ի ավտոմեքենաներով ու նրանց ուղեկցությամբ մեկնել էին Գավառ: Անդրանիկ Մարտիրոսյանին պատկանող շուկայում Իլյա Ղ.-ն, Ավեդիս Ս.-ն, Արթուր Ղ.-ն և Ռոբերտ Խ.-ն մահակներով ծեծի են ենթարկել Անդրանիկ Մարտիրոսյանին: Բացի այդ, Իլյա Ղ.-ն ապօրինաբար ձեռք բերած ատրճանակով դիտավորությամբ կրակել էր Անդրանիկի ձախ ոտքին, ինչից հետո նրանք դիմել էին փախուստի: Ա.Մարտիրոսյանը օգնության համար բուժհիմնարկներ չէր դիմել և ժամեր անց, անգիտակից վիճակում տեղափոխվել էր Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոն՝ «ձախ ազդրի հրազենային վնասվածք, ձախ ազդրի միջին երրորդական բեկորային կոտրվածք, տրավմատիկ 2-րդ և 3-րդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ, որտեղ էլ հունիսի 25-ին, ժամը 01.00-ին, գիտակցության չգալով մահացել էր: Մարտիրոսյաններն, ի դեպ, Գավառում տաքսի ծառայություն ունեն, շուկա, ռեստորան, գազալցակայան: Գավառի գազալցակայանների կեսը պատկանում է Պալի Անդոյի ընտանիքին, մյուս կեսը՝ Գավառի նախկին դատախազ Յուրիկ Մարտիրոսյանին: Ստացվում է՝ բիզնես+ամուր թիկունք՝ պաշտոնական ատյաններում և քրեական աշխարհում=ամենազորության: Եվ այս դեպքը կարծես թե այդ մտածելակերպը փոխելու փորձ է:

Հ.Գ. Այդուհանդերձ, շատ լավ կլինի, որ պաշտոններ զբաղեցնող մարդիկ առաջինն իրենք կարգի հրավիրեն իրենց հարազատներին և ազգականներին և ոչ թե հովանավորեն, կոծկեն, հետո էլ մտածեն, թե ինչպես անեն, որ իրենց պաշտոնեական աթոռը փրկեն: Եվ այս իմաստով Աղվան Հովսեփյանի նախաձեռնությունը ողջունելի է: Մնում է, որ դա ռեալ, օբյեկտիվ արդյունք ունենա և դաս լինի նաև այլ պաշտոնյաների համար: Բայց առայժմ սպասենք վարչապետի պատասխանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում