Կառավարության որոշմամբ՝ հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ: