«Ջեբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գնդակոծել են Իդլիբի և Հալեպի բնակավայրերը, հաղորդել է ՍԱՀ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի փոխ-ծովակալ Օլեգ Ժուրավլյովը։
«Անցած 24 ժամվա ընթացքում Թուրքիայի ենթակայության տակ գտնվող անօրինական զինված կազմավորումների կողմից գնդակոծություններ չեն գրանցվել։ Դրա փոխարեն երկու գնդակոծություն է գրանցվել Իդլիբում՝ Կաֆեր-Մուս բնակավայրի և Հալեպում՝ Աջել բնակավայրի ուղղությամբ՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դիրքերի կողմից»,- հայտարարել է Ժուրավլյովը։
Ժուրավլյովը նշել է, որ Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և թուրքական կողմի միջև կապի հատուկ ալիքը շարունակում է գործել։