Անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Սադիո Մանեն ցանկություն է հայտնել տեղափոխվել «Ռեալ»:
Այս մասին գրում է France Football-ը:
Ըստ պարբերականի, Մանեն ուզում է աշխատել «Ռեալ»-ի ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ: «Ռեալ»-ը ևս նպատակ ունի գնելու հարձակվողին:
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մանեն անգլիական ակումբ է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ նա հանդես էր գալիս ֆրանսիական «Մեց»-ում: «Լիվերպուլ»-ի կազմում Մանեն դարձել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր: