Միացյալ Նահանգները կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ստուգել Իրանի ռազմական արբանյակի գործարկման մասին միջազգային պայմանագրերը պահպանելու հարցը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:
«Իրանը անընդհատ հայտարարում է, որ իրենց հրթիռային ծրագիրը կապ չունի ռազմական ոլորտի հետ <…> Այսօրվա մեկնարկը հաստատում է այն, ինչի մասին մենք վաղուց ենք խոսում», – ասել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ ցանկացած երկիր պարտավոր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի ստուգի Իրանի գործունեության՝ միջազգային պայմանագրերին համապատասխանությունը:
Բացի այդ, Պենտագոնի խոսնակ գեներալ Ջոն Հայթենը, մեկնաբանելով իրավիճակը, ասել է, որ ԱՄՆ հետախուզությունը շուտով կգնահատի արբանյակի գործարկման հաջողությունը: Ըստ նրա՝ զինված ուժերը հայտարարություն են անելու այս մասին ապրիլի 23-ին: