Մառնեուլիի շրջանի Շուլավեր գյուղում ցուցարարները խախտում են հեռավորության կանոնները և ավելի քան երեք հոգի հավաքվելու արգելքը: Այս խախտման համար սպառնում է 3 հազար լարի տուգանք՝գրում է sputnik-georgia.ru-ն:
Մառնեուլիի տարբեր գյուղերից տասնյակ բնակիչներ մասնակցում են զանգվածային ցույցին: Նրանք հավաստիացնում են, որ իրենց բերքը՝ ներառյալ վարունգը, փչանում է, և պահանջում են, որ տեղական ինքնակառավարումը օգնի՝ իրացնելու գյուղական արտադրանքը: Բնակիչները նաև խնդրում են առաքող մեքենաներին տրամադրել տարածքում ազատ տեղաշարժելու հնարավորություն:
Տեղում է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին: Նա մի քանի անգամ դիմելէ բնակիչներին և հորդորել ցրվել և չխախտել արտակարգ դրության կանոնները: Դարգալին հավաստիացրել է, որ տեղի ֆերմերների բոլոր ապրանքները վաճառվելու են: Սակայն բնակիչները չեն լսում նրան և շարունակում են բողոքի ցույցը: Ակցիան գնալով աճում է, դրան միանում են նոր մարդիկ: