Չորեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը արտակարգ նիստում հաստատել է նախագահի հրամանագիրը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, ժողովին մասնակցել է 115 խորհրդարանական:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը Վարչապետ Գեորգի Գախարիայի դիմումի հիման վրա հայտարարել է արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին:
Բանաձևին կողմ են քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 10-ը, ևս երկուսը չեն մասնակցել քվեարկությանը:
Ընդդիմությունը դեմ էր արտակարգ դրության երկարաձգմանը, քանի որ, նրանց կարծիքով, գործող սահմանափակումները խիստ ազդեցություն են ունենում բնակչության վրա:
Նրանց պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Արտակարգ դրությունը չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները կտևեն մինչև մայիսի 22-ը: Դրանք աստիճանաբար կհանվեն», – քվեարկությունից առաջ հայտարարել է Վրաստանի նախագահը: