Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ: Հիմա բանակցությունների սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում,- հայտարարել է Լավրովը։