Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով համատեղ նախագծերը, իրավիճակը Սիրիայում և կորոնավիրուսը: Այս մասին հաղորդվել է Կրեմլի կայքում:
Նշվում է, որ Պուտինը և Էրդողանը վերահաստատել են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ պահպանելով երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը:
Նախագահները քննարկել են նաև միջուկային ոլորտում տնտեսական համագործակցությունն ու ընդհանուր ծրագրերը: