Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ի՞նչ է կատարվում կարգավորման գործընթացում. այսօր տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մնացականյանն անդրադարձել է Արցախում անցկացված ընտրություններին։ Կողմերն ընդգծել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ են փոխանակվել ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ:

Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Միջազգային տարբեր հանդիպումներ, գագաթաժողովներ այս օրերին անցկացվում են հեռավար եղանակով, ու սա թերևս դառնում է օրինաչափություն, որը թելադրված է պանդեմիայի կողմից։ Թերևս այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև այսօրվա տեսակոնֆերանսը։

Հնարավոր է այն վարկածը, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը պլանավորված է եղել ավելի վաղ, ու հիմա համանախագահները դա ընդամենը փոխարինել են տեսակոնֆերանսով՝ կարևորելով կարգավորման գործընթացում վակուում չառաջացնելու հանգամանքը։

Մյուս կողմից՝ անգամ համաշխարհային համաճարակը չզսպեց Բաքվի ռազմատենչությունը, և անցած շաբաթներին արձանագրվեց մի քանի ոտնձգություն Հայաստանի պետական սահմանի դեմ՝ դիվերսիայի անհաջող փորձով։ Պանդեմիան ու համաշխարհային շուկայում ադրբեջանական նավթի գների ռեկորդային անկումը հարևան երկրում առաջացրել են սոցիալական լարվածության մեծ ալիք, ու այս իրավիճակում ամենևին բացառված չէ, որ Իլհամ Ալիևի իշխանությունը կարող է դիմել ռազմական արկածախնդրության՝ հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու համար, մանավանդ, որ Ադրբեջանում «ազգային միասնության» միակ մոտիվը հակահայկականությունն է։

Գուցե այս հանգամանքն է համանախագահների ակտիվության ու երկու արտգործնախարարների տեսակոնֆերանս կազմակերպելու նախաձեռնության մոտիվը, մանավանդ միջնորդները «ընդգծել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը»։

Սակայն այս ամենի լույսի ներքո ուշագրավ է դառնում Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի օրերս հնչեցրած հայտարարությունը։ «Չնայած կորոնավիրուսին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասել էր Զախարովան:

Զախարովան հիշեցրել էր, որ ապրիլին կարգավորման շուրջ հարցերը քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում: «Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը»,- հավելել էր նա։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունների հիմքում ընկած են կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հարցեր: Քննարկվում է իրավիճակը շփման գծում և սահմաններին։

Այս համատեքստում ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան փորձում է օգտագործել կորոնավիրուսի գործոնը տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման գործընթացում, իր ազդեցությունը մեծացնելու, ինչու ոչ՝ նախկինում ունեցած իր մտադրությունները նորոգելու ու դրանց մոդիֆիկացիաները կյանքի կոչելու համար։

Այս վարկածն այնքան էլ հիմնազուրկ չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական փորձագիտական շրջանակներում արդեն իսկ փորձեր են արվել ԼՂ կարգավորման գործընթացը ենթարկել «կորոնավիրուսային» կոնյունկտուրային։

Մասնավորապես, ռուսական մեդիատիրույթում հայտնվել են հրապարակումներ, որոնցում «կարմիր թելի» պես անցնում է այն մտայնությունը, թե իբրև Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ չեն կարող ԼՂ հակամարտության գոտում չեզոքացնել համավարակի հետևանքները, ու այդ հարցում նրանց կարող է օժանդակել Մոսկվան՝ համապատասխան ռազմական կոնտինգենտ տարածաշրջան ուղարկելով։

Արդյոք միջնորդների ակտիվացումն ուղղված է ռուսական նախաձեռնությունների պաշտպանությա՞նը, թե՞ հակառակը՝ Վաշինգտոնն ու Փարիզը փորձում են կանխել ռուսական սեպարատ պլանների իրագործումը։ Այս հարցերի պատասխանները թերևս պարզ կդառնան այսօրվա տեսակոնֆերանսին հաջորդող դիվանագիտական արտահոսքերից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում