Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ ի տարբերություն նախորդ ակումբների, Իտալիայում նրան առավել շատ են վստահում:
«Իտալիայում ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, քանի որ այստեղ առավել շատ են կենտրոնացած մարտավարության վրա: «Ռոմա»-ում ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալ»-ում կամ «Մանչեթեր Յունայթեդ»-ում էր: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում երեք տիտղոս եմ նվաճել, «Արսենալ»-ում անհաջող ստացվեց ամեն ինչ, քանի որ ես և մարզիչ Էմերին այլ պատկերացումներ ունենք ֆուտբոլի մասին»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում Великий футбол-ը:
Խոսելով իր ապագայի մասին՝ հայ կիսապաշտպանը շեշտել է, որ ամեն բան կհստակեցվի պանդեմիայի ավարտին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլայինփոխանցման հեղինակ: