Չինաստանում վերսկսել են աշխատանքը շուրջ 3.770 զբոսաշրջային վայրեր: Այդ մասին հայտնում է China Daily-ն՝ երկրի խոշորագույն Trip.com Group զբոսաշրջային գործակալությանը հղումով:
Զբոսաշրջային գործակալության տվյալներով, Չինաստանի տարբեր նահանգներից զբոսաշրջիկներն արդեն իսկ տեսարժան վայրերի տոմսեր են ամրագրել՝ առաջիկա Աշխատանքի միջազգային օրվա համար:
Նշվում է, որ Չինաստանում անվճար մուտքով բազմաթիվ մշակութային վայրեր այցելելու համար նույնպես առցանց-ամրագրում է պահանջվում: Նպատակը՝ մարդկանց կուտակումներից խուսափելն է և համաճարակի դեմ պայքարը: