Մարտի համար որևէ պատգամավոր պարգևավճար չի ստանում, որը կազմում է 150 հազարական դրամ, և դա փոխանցվում է կորոնաիրուսի դեմ պայքարի համար հատկացված ֆոնդին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այն բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտություն կլինի, որ մենք մեր միջոցները տրամադրենք երկրում ծառացած որևէ խնդրի լուծմանը, մենք դա իհարկե, պատրաստ ենք անելու և կանենք, ինչպես արդեն տեսնում եք:
Ինչ վերաբերում է առհասարակ պետական կառավարման համակարգում վարձատրությունների ռազմավարությանը և մեր մոտեցմանը, մենք դա հնչեցրել ենք և այդ հարցի պատասխանը հնչել է նաև վարչապետի կողմից վերջին քառօրյայի ընթացքում»,-ասաց Մակունցը: