Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան առաջին տուրի երկրորդ խաղային օրվա պարտիաները:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարում խաղաց երկու զույգ` Ֆաբիանու Կարուանան 2,5:1,5 հաշվով հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը 3:1 հաշվով առավելության հասավ Անիշ Գիրիի նկտամամբ:
Նախօրեին կայացած մրցափուլում հաղթանակ էին տոնել Կարլսենը և Դին Լիժենը: