Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչպես են իրականացվելու ավարտական և ընդունելության քննությունները. բուհերում սպասում են նախարարությանը

ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում երկրում աշխատանքը, ուսումը, սպասարկումը կազմակերպվում են առցանց տարբերակով։ Դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում դասերն արդեն մեկ ամիս է՝ անցկացվում են հեռավար՝ առցանց ծրագրերի միջոցով։

Հեռավար անցկացվող դասերի արդյունավետության մասին կարծիքները տարատեսակ են։ Սակայն մի բան հստակ է, որ դասերն անցկացվում են, աշակերտներն ու ուսանողները, ինչպես լսարաններում և դասասենյակներում, այնպես էլ տանը՝ համակարգչի առաջ, դասապրոցեսին մասնակցում են։

Առցանց ուսուցման այս ընթացքում, սակայն, բուհերում խնդիրներ են կուտակվել, մասնավորապես ավարտական և ընդունելության քննությունների անցկացման կարգի վերաբերյալ։ Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում ավարտական և ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ հստակեցումներ կլինեն։ «Այս պահին քննարկվում է։ Այս շաբաթ կտեղեկացնենք, թե ինչպես է տեղի ունենալու գործընթացը»,- ասաց նա։ Կամավոսյանի խոսքով՝ ինչ որոշում էլ կայացվի, դա բխելու է ուսանողի շահերից։ Կհետաձգվեն ժամկետները, թե առցանց կիրականացվեն՝ պարզ կլինի մեկ շաբաթվա ընթացքում։

Մեզ հետ զրույցում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ելենա Գրիգորյանը նշեց, որ ակադեմիայում դասերն անցկացվում են հեռավար, բավական գոհ են արդյունքներից։ Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ այս պահին պրակտիկաների պաշտպանությունը ևս հեռավար է անցկացվում։ Ուսանողների մասնակցության վերաբերյալ ակադեմիայի լրատվականի պատասխանատուն նշեց՝ ուսանողները շատ ակտիվ են մասնակցում դասերին, գոհ են դասապրոցեսից։ Ավարտական քննությունների և մագիստրոսական թեզերի պաշտպանության վերաբերյալ հարցերին Ելենա Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, քանի որ նախարարությունից պետք է հստակ հրաման լինի, որով իրենք ևս կառաջնորդվեն։

Ուսանողների վարձավճարների հետաձգման վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ իրենց բուհում կան ուսանողներ, ովքեր վճարել են, և կան, ովքեր օգտվել են կառավարության կողմից սահմանված արտոնություններից։ «Ունենք ուսանողներ, ովքեր նորմալ վճարել են։ Բայց կան նաև ուսանողներ, ովքեր օգտվում են կառավարության տրամադրած արտոնություններից»,- նշեց նա։

ՀՀ ՊԿԱ դասախոսները, չնայած ուսանողների կողմից վարձավճարների կիսատ վճարմանը, միևնույն է՝ իրենց սահմանված աշխատավարձը ստանում են։ «Մեր դասախոսները առցանց դաս վարում են, ամեն ինչ կարգին է, աշխատավարձերն էլ հստակ սահմանված կարգով ստանում են»,- շեշտեց Ելենա Գրիգորյանը։

Երևանի պետական համալսարանում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները իրականացվելու են առցանց: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հարթակ։ Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են Zoom տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու (Zoom Cloud):

Ներկայացված թեզի, շնորհանդեսի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվելու է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվելու է և վերբեռնվելու պաշտպանության նյութերի բլոկում։

Պաշտպանությանը մասնակցելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ: Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։

ԵՊՀ ուսանող Տիգրան Թուրվանդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առցանց տարբերակով այս ընթացքում քննություն է հանձնել և ֆակուլտետի մեջ մասնագիտություն փոխել։ Այսինքն՝ տեղափոխվել է այլ բաժին։ Քննությունն անցկացվել է Zoom ծրագրի միջոցով՝ գրավոր տարբերակով։ Ուսանողը դժգոհ չէ քննության տարբերակից ու արդյունքից։ Ընդհանուր առմամբ ԵՊՀ ուսանողը նաև գոհ է առցանց տարբերակով անցկացվող դասերի արդյունավետությունից։

Ի դեպ՝ ուսանողների վարձավճարների հետ կապված ամենաքննարկվող խնդրի վերաբերյալ վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուսումնառության բարձր մակարդակ: Բացի դրանից, կառավարության կողմից հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում 90 և ավելի ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Կառավարության որոշման համաձայն՝ բուհերի ուսանողները, ովքեր չեն կարողանա օգտվել սուբսիդավորման ծրագրից ու դրա պատճառով չեն վճարի ուսման վարձը, միևնույն է՝ չեն հեռացվի համալսարանից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում