Գնահատական տալով Զատկի արարողություններին՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ վրաց ազգը եկեղեցու նկատմամբ հավատով ու հարգանքով բարձր քաղաքացիական պատասխանատվություն դրսևորեց, իսկ առաջիկայում Վրաստանին ծանր պայքար է սպասվում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Վրաստանի վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր քաղաքացու՝ ամենասիրելի տոներից մեկը տանը նշելու համար, տաճարում գտնվողներին էլ շնորհակալություն է հայտնել՝ բժիշկների խորհրդատվություններին հետևելու համար, իսկ նախօրեին ցույց է տվել, որ այդպես է կառուցվում հաջողակ պետությունը: (Խմբ.՝ կառավարության գնահատմամբ՝ Զատկի գիշերը եկեղեցիներում նվազագույն քանակությամբ մարդ է հավաքվել, իսկ հավաքվածները պահպանել են սոցիալական հեռավորություն):
Կառավարության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել բժիշկներին վիրուսի դեմ պայքարելու համար, նաև ոստիկաններին ու զինված ուժերին:
Գախարիան գրել է, որ երախտագիտության արժանի են բոլորը, ով երկրի շահերը վեր է դասում սեփականից: Վարչապետը վստահ է՝ պատասխանատվությամբ, միասնությամբ սպասվող ծանր պայքարում հաղթանակը Վրաստանինն է լինելու: