Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսի վարակվածության 3,9 հազար նոր դեպք է գրանցվել։ Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր էջում։ Հրապարակված տվյալների համաձայն, անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածության 3977 նոր դեպք է գրանցվել։
Բացի այդ, անցած 24 ժամերի ընթացքում COVID-19-ից 127 մարդ է մահացել։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2017-ի։