Ուհանի լաբորատորիայի ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսն անհնար է արհեստականորեն ստեղծել

Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը հայտարարել է, որ մարդկությունը չունի այնպիսի ռեսուրսներ, որ կարողանար արհեստականորեն ստեղծել մի վիրուս, որը բնութագրերով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսային վարակին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա պնդում է, որ նման վիրուսի արհեստական ​​սինթեզի մասին որևէ ապացույց չկա: Ըստ նրա, որոշ մասնագետներ իսկապես ասում են, որ COVID-19-ը ստեղծվել է դրսից, սակայն, «նրանց կողմից կատարված աշխատանքի ծավալը կգերազանցեր ողջ մարդկության հնարավորությունները»:

«Ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն բավականաչափ գիտելիք ունի նման վիրուս սինթեզելու համար», – ավելացրել է Չժիմինը: