Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

ԵԱՏՄ-ն ոչ միայն կենսունակ չէ, այլև մեռելածին է․ ծիծաղելի է զանգել մեզ գաղութացնող պետությանն ու խնդրել, որ մեզ քիչ գաղութացնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Այն դեպքում, երբ համաճարակային իրավիճակի հետ կապված ամբողջ աշխարհում կան տնտեսական լուրջ խնդիրներ, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ հատկապես գազի գնի բարձրացման հետ կապված։ Ինչո՞վ եք պայմանավորում Մոսկվայի նման քաղաքականությունը և Երևանի պատասխան քայլերն այս հարցի շուրջ։

– Կրեմլը նոր չէ, որ Հայաստանը գաղութացնելու քաղաքականություն է վարում։ Եվ այսօր, օգտվելով Հայաստանի գործող իշխանության ոչ կամային քաղաքականությունից՝ ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու առումով, բնականաբար, ավելի ու ավելի առաջ է գնում իր պլանն իրականացնելու հարցում։ Որևէ գաղտնիք չկա։

– Իսկ ՀՀ իշխանություններն այս հարցի շուրջ ի՞նչ կարող են անել, ինչքանո՞վ են մինչ այս արված քայլերը բավարար եղել։

ՀՀ իշխանությունները համարժեք չեն իրավիճակին՝ մասնավորապես ազգային ինքնիշխանությունը պահելու հարցում։ Այսպիսի մոտեցումը՝ զանգենք խնդրենք մեզ գաղութացնելու պլան ունեցող կայսրությանը, որ մեզ չգաղութացնի կամ քիչ գաղութացնի՝ ծիծաղելի է։ Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը կրեմլահաճո քաղաքականություն են վարում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին վարչապետը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլոր երկրները կարող են հայտնվել ռեցեսիայի շեմին, և ԵԱՏՄն պետք է ապացուցի իր կենսունակությունն այս բարդ փուլում:

Նախ՝ աշխարհով մեկ ազգային պետությունների կենսունակության մեծացման միտում է նկատվում՝ պաշտպանության բնազդից ելնելով։ Պանդեմիայի այս աղետալի իրավիճակում, բնականաբար, ակնհայտ է դառնում, որ ազգային ինքնությունների դրսևորմամբ է հնարավոր առավելագույն արդյունավետություն ապահովել նաև այդ հարցում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի կենսունակությունն ապահովելուն, ես, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչու է այդքան նախանձախնդիր Նիկոլ Փաշինյանը մեզ գաղութացնող համակարգի կենսունակություն ապահովելու հարցում։ Կգա ժամանակն ու ինքը պատասխան կտա՝ ինչու է այդքան նախանձախնդիր, որ ԵԱՏՄ-ն կենսունակ լինի։ Իսկ իրականում ԵԱՏՄ-ն ոչ միայն կենսունակ չէ, այլ մեռելածին կեղծ համակարգ է, որն ընդամենը գոյություն ունի Ռուսաստանի շահերն ապահովելու, փլուզված ԽՍՀՄ-ը նորովի վերականգնելու կայսրապաշտական նկրտումներն իրացնելու նպատակով։ ԵԱՏՄ-ն գաղութացման գործիք է, մենք այնտեղ անելիք չունենք։ Ընդհակառակը, կորցնում ենք մեր տնտեսական և ընդհանարապես մեր պետականության հեռանկարը այդ համակարգում մնալու պատճառով։

– Գուցե այս ճնշումները կապված են նրա հետ, որ ՀՀ իշխանություններն այնքան էլ իրենց հաճո քաղաքականություն չեն վարում, որոշ հարցերում նույնիսկ դիմադրում են։

– Ընդհանրապես, ցանկացած իշխանություն որքան էլ ենթակա լինի արտաքին ազդեցության, այնուամենայնիվ, որոշակի պատասխանատվություն զգում է ու, բնականաբար, հնարավորության սահմաններում ձգտելու է պահպանել իր ինքնուրույնությունը։ Դա ևս բնազդ է։ Երբ մենք ասում ենք, որ կրեմլահաճո քաղաքականություն է վարում, չենք ասում, որ ամբողջությամբ նրան է հանձնված ու գիշերուզօր ջանք չի գործադրում, որ Հայաստանը նվիրի Կրեմլին։ Խոսքը սրա մասին չէ, այլ այն մասին, որ ընդհանրապես չկա կամք ու կարողություն՝ Հայաստանն այս կիսագաղութային վիճակից դեպի ինքնիշխանություն տանելու։ Ընդհակառակը՝ շարունակվում է հնազանդությունը ռազմավարական հարցերում Կրեմլին, նույնիսկ եթե լինում են դիմադրության փորձեր, շատ շուտ դադարեցվում են ու տվյալ հարցում ևս հանձնվում են Ռուսաստանի կամքին։ Այդպես է նաև ռազմավարական օբյեկտների ու ենթակառուցվածքների հետ կապված։ Նույնիսկ ԽՍՀՄ օրոք ՀՀ կոմունիստական իշխանություններն իրենց այդպես չէին պահում, հաճախ փորձում էին համակարգի եղած հնարավորություններն օգտագործել ինչ-որ առումով՝ ի շահ Հայաստանի։ Իսկ իրավիճակները տարբեր են։ Առնվազն դե յուրե մենք հիմա անկախ պետություն ունենք ու ունենք հնարավորություններ մեր ինքնիշխանությունը բավարար մակարդակի հասցնելու համար։ Իսկ ՀՀ իշխանությունը չունի կամք ու կարողություն նման ռազմավարություն ունենալու և այն իրագործելու համար։ Ցավալի իրողություն է, բայց մենք դրա մեջ ենք ապրում։ Լավատեսական նոտայով ավարտեմ՝ օբյեկտիվորեն այս վիճակը չի կարող այսպես մնալ։ Աշխարհի մակարդակով և նաև մեր տարածաշրջանում տեղի են ունենում տեկտոնական փոփոխություններ, որոնք, այնուամենայնիվ, հանգեցնելու են Հայաստանի սուբյեկտացման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում