ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
‼️ Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում:
✅ Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:
Առողջություն եմ մաղթում նրանց»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1201043396748590








































