Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Այսօր լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության, պատգամավորների, անհատների, մեր քաղաքական գործիչների, մեկնաբանների ուղղությամբ: Այս ամենը կապված է այն գործողությունների հետ, որ տեղի են ունենում նաև ԱԺ-ում, այն օրենքների կապակցությամբ, որ այստեղ ընդունվում են»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով` այս ամենը արվում է տարբեր հեռուստաալիքների, տարբեր կայքերի եթերներով. «Այս ամենի նպատակն է այս իրավիճակը օգտագործել իշխանությանը վարկաբեկելու համար, ներկայացնելու այն ամենը, ինչն իրականում գոյություն չունի»:
Դիմելով հանրությանը` Ալեն Սիմոնյանն ասաց. «Տեղի չտաք այդ սին ինֆորմացիաներին, կոնտեքստից կտրված նյութերին, լարովի դերասաններին, այն մարիոնետկաներին, որոնց Միքայել Մինասյանի հեռուստաալիքներով, կայքերով ցուցադրում են, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերին և այն բոլոր մարդկանց, ովքեր վարձատրվում են ՀՀ-ից գողացված փողերով»:
Նա հավելեց. «Կասկած չլինի, բոլորը ստանալու են իրենց արժանի պատիժները»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































