Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Երկուսի հանդիպումը դառնում է անհրաժեշտություն

Կոալիցիայի բանակցային պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանն ի պատասխան Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման հավանականության մասին լրագրողների հարցին, ակնարկել է, որ եթե քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ եթե դիմի Սերժ Սարգսյանի հետ հանդիպման խնդրանքով, ապա Սարգսյանը չի մերժի:

Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը ժամանակի ընթացքում թերևս դառնալու է անհրաժեշտություն: Իհարկե իշխանությունը պետք է իջնի այդ վերամբարձ տոնից և հրաժարվի «որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ» ձևակերպումից, քանի որ խոսքը հանրապետության առաջին նախագահի մասին է, եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանում խոշորագույն քաղաքական միավորման առաջնորդն է՝ ընդդիմադիր բևեռի ղեկավարը: Բայց, երկխոսության ընթացքում կարծես թե սովորական է դարձել, որ իշխանությունը վերցնում է վերամբարձ տոն, իսկ հետո իջնում արդեն ռացիոնալ և պրագմատիկ հարթություն, ըմբռնելով իրավիճակն ու փորձելով համարժեք լինել դրան: Իսկ ինչու է անհրաժեշտ Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը: Դրա անհրաժեշտությունը ունի ոչ միայն հոգեբանական, այլ նաև պրակտիկ քաղաքական նշանակություն:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն են կրում ներկայիս քաղաքական զարգացումների և դրանց շարունակության, հեռանկարների և գլխավորը՝ երկրի համար արդյունավեության համար: Հետևաբար, ժամանակը պահանջելու է, որ նրանք այդ պատասխանատվությամբ հանդերձ ներկայանան հանրությանը և փորձեն հրապարակավ կրել այն, խոսելով թե միմյանց, թե հասարակության հետ: Դա կօգնի հասկանալ գործընթացի խորությունը, ծավալը, պատասխանատվության աստիճանը, հանրային շահավետության մակարդակը: Որքան շուտ դա տեղի ունենա, այդքան ավելի պրագմատիկ հունի մեջ կհայտնվի ներքաղաքական գործընթացը, այդքան ավելի հստակ կլինեն ուղենիշները և հասարակության համար այդքան ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը:

Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումն աստիճանաբար դառնում է ժամանակի հրամայական, ձեռք բերելով ներքաղաքական գործընթացի ինդիկատորի նշանակություն: Հայաստանյան իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, կարծրատիպերից զերծ մեխանիզմների կիրառում, ավելորդ վերամբարձություններից ազատագրում:

Ով խուսափում է այդ հանդիպումից, նա թերևս խուսափում է հասարակության առաջ լիարժեք պատասխանատվություն ստանձնելուց, հետևաբար փորձում է վառ պահել ներքաղաքական գործընթացի հանդեպ անվստահությունն ու անորոշությունը: Ժամանակը սուղ է, պետք է բացել խաղաքարտերը և խաղալ լրիվ բաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում