Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Հայտնի չէ, թե երբ ԵՊՀ-ն կունենա նոր ռեկտոր

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության օրը նախապես որոշված էր՝ մարտի 23-ին։ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում էլ տեղադրված է տեղեկություն, թե ովքեր են ռեկտորի հավակնորդները՝ Վահրամ Դումանյան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ), Ռուբեն Մելքոնյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան), Պավել Գևորգյան (Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ), Աշոտ Սաղյան (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար)։ Հավակնորդներն էլ հարցազրույցներ էին տալիս ԶԼՄ-ներին և խոսում իրենց ապագա ծրագրերի մասին։

Արտակարգ դրության ռեժիմը ստիպեց վերանայել նախկինում ծրագրված, պլանավորված շատ բաներ, այդ թվում և ռեկտորի ընտրությունը։

Թե երբ տեղի կունենա ԵՊՀ ռեկտորի ընտրությունը՝ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանն արձագանքեց՝ օրը որոշված չէ, կախված է արտակարգ դրությունից։

ԵՊՀ ռեկտորի թեկնածու, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն արձագանքեց, որ ինքը տեղյակ չէ, թե երբ տեղի կունենա ընտրությունը։

«Իմ ունեցած տվյալներով՝ գործող հոգաբարձուների խորհրդի ժամկետը նույնիսկ ավարտվել է։ Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, չեմ էլ կարող լինել՝ որպես դեկան ոչինչ ասել չեմ կարող։ Գիտեմ, որ այդ ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամկետով՝ կապված արտակարգ դրության հետ»,- արձագանքեց Վահրամ Դումանյանը։

Հետաքրքրվեցինք, թե հեռավար եղանակով չկա՞ շփում բուհի ղեկավարության հետ։

«Բուհի ղեկավարության հետ լինում է քննարկում, պրոռեկտորների հետ է լինում քննարկում։ Հոգաբարձուների խորհրդի ժամկետն ավարտվել է, ես ո՞ւմ հարց ուղղեմ»,- հարցին հարցով պատասխանեց Վահրամ Դումանյանը։

ԵՊՀ դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պարբերաբար կապ են հաստատում բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, նրա տեղակալները պարբերաբար ուղարկում են ցուցումներ, փաստաթղթեր։

«Նոր ավարտում ենք բակալավրիատի ավարտական կուրսերի առցանց քննությունները, որոնք նորություն էին այս ձևաչափով անցկացնելիս։ Քննությունները հաջող անցան, առջևում դիպլոմայինների պաշտպանությունն է, ուստի ռեկտորի ընտրությունը մեր հետաքրքրությունների շրջանակից դուրս է մնացել։ Բացի դրանից՝ պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել։ Մենք ընթացիկ կառավարման հարցերն ենք քննարկել»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

Հարցին, թե հեռավար ուսուցման միջոցով որքանո՞վ է հաջողվում իրականացնել դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։

«Դեռևս պիլոտային ծրագրեր են իրականացվում որոշ ֆակուլտետներում։ Շատ բարդ է, որովհետև նոր ենք ավարտում բակալավրի ավարտական քննությունների շրջանը, որին պետք է հետևի նախապաշտպանությունը։

Նկատելի է, որ ուսանողների զգալի մեծամասնությունը դեռևս ավարտուն տեսքի չի բերել այն։ Միայն մագիստրոսների պարագայում որոշ հաջողված աշխատանքներ կան, մյուսների աշխատանքներում շատ բացեր կան՝ կապված թվայնացված գրականության պակասի հետ։ Արտակարգ դրությունը պատճառ դարձավ, որպեսզի հասկանանք, թե հայագիտությանը, հայ լեզվաբանությանը, բանասիրությանը և գրականագիտությանը վերաբերող որքան տեսական աշխատություններ կան, որոնք թվայնացված չեն, առցանց վիճակում հասանելի չեն։ Ձևավորեցինք առցանց հարթակ։

Փորձ է կատարվում նաև նախապաշտպանությունների համար նման հարթակներ ձևավորելու։ Սակայն խնդիրը ոչ միայն նման հարթակների ձևավորումն է, այլ այդ աշխատանքների կիսատ մնալը և որակի ակներև կորուստը»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում