Wednesday, 24 04 2024
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

Պատկերացնո՞ւմ եք՝ կաթողիկոսը նման հայտարարությամբ հանդես գար Քոչարյանի օրոք. 20 տարվա լռությունը սխալ օգտագործվեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

– Երևանյան, այսպես ասած, թոփ թեման Հայոց Կաթողիկոսի հայտարարությունն է և դրա շուրջ առաջացած արձագանքը, ընդ որում՝ նաև ձեր արձագանքը: Ինչո՞ւ որոշեցիք դուք արձագանքել այդ հայտարարությանը:

– Որովհետև քիչ թե շատ ծանոթ եմ ներքին խոհանոցին, ճանաչում եմ նաև շատ հոգևորականների, այդ թվում՝ նաև կաթողիկոսին, ինչպես նաև որպես մարդ, որի կյանքում շատ մեծ դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին: Ես մեծ ցավ ապրեցի, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իջավ այդ մակարդակի և սկսեց զբաղվել դատական ատյանում քրեական գործի խափանման միջոցի փոփոխման հարցով ոչ թե ընդհանուր մարդասիրական առումով, ինչպես ներկայացվում է, այլ կոնկրետ մեկ մարդու հետ կապված, ով մեղադրվում է Մարտի 1-ի և ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ինձ համար շոկ էր, ինձ համար ցավալի էր, և իմ ասելիքն այն է, որ կաթողիկոսը պետք է մնա կաթողիկոս: Եթե ցանկանում էիք ինչ-որ բանի խառնվել, ապա ինչո՞ւ դա չէիք անում անցյալում: Եվ եթե, այնուամենայնիվ, որոշել եք, պայմանական ասած՝ հասարակ մահկանացուներիս կյանքի մեջ այդ կանոններով խաղալ և դերակատարում ուենանալ, ապա պետք է այդ կանոններին ենթարկվեք և չզարմանաք, եթե հանրությունը դրան արձագանքում է: Իսկ ես ԱԺ պատգամավոր եմ, քաղաքացիների մի ստվար զանգված ինձ պատվիրակել է, և ես չէի կարող կարծիք չարտահայտել: Բայց ասեմ, որ արձագանքիս հիմնական պատճառը ցավն է:

– Իսկ ի՞նչն է խանգարում այս հայտարարությունն ընկալել որպես սոսկ մարդասիրական քայլ:

– Կոնկրետ անվան նշումը, և երկրորդ՝ նախկինում 21 տարվա լռությունը: Պարզ է, ինչ-որ դեպքեր են եղել, և Կաթողիկոսն արձագանքել է, բայց չի արձագանքել նմանատիպ և շատ կարևոր իրադարձությունների ժամանակ: Կաթողիկոսի պատմությունը սկսվեց Հոկտեմբերի 27-ով, երբ նա գահադրվեց, և դրանից այս կողմ շատ դեպքեր են եղել, Մարտի 1 է եղել, «Սասնա ծռերի», «Հաց բերողի» պատմություն է եղել, երբ մարդուն պատժի կրման հետ 11 անհամատեղելի հիվանդությունով հանդերձ այնքան պահեցին, որ նա մահացավ: Ինչ է, նա նախագահ չէր եղել, դրա համա՞ր մարդասիրությունը չէր գործում: Քանի՞ անգամ է Կաթողիկոսը հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ և հարցերել, թե ինչի մասին է խոսքը:

– Այսինքն՝ եթե այս հայտարարությունը չլիներ, դուք այս հետադարձը չէի՞ք կատարի:

– Գիտեք՝ լռությունը մի քիչ հասկանալի կլիներ, բայց եթե դու լռում ես, երբ մարդիկ մահանում են, լռում ես երբ երկրում կարևոր բաներ են տեղի ունենում, բայց  քեզ տեսնում ենք միայն ամանորյա ուղերձից ուղերձ, և մեկ էլ երբ որ բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, դրանից մեկ օր անց սկսում ես խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ես չգիտեմ դրան ինչ գնահատական պետք է տալ: Ինչո՞ւ այդ հայտարարությունը հետևեց Կճոյանի հետ կապված քրեական գործին, որը հարուցվել է ապրիլի 13-ին, իսկ Կաթողիկոսի հայտարարությունը հապարակվել է ապրիլի 14-ին: Ես այդ մասին իմացել եմ պոստ ֆակտում, ապրիլի 15-ին, եղել եմ Արցախում: Բա ինչո՞ւ չէր Կաթողիկոսը խոսում Սասուն Միքայելյանի խափանման միջոցի մասին, ինչո՞ւ չէր խոսում Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցի մասին:

– Նկատի ունեք, որ Ռ. Քոչարյանի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի՞:

– Ես ասել եմ և կրկնում եմ՝ նրան համոզել են իր «խորհրդականները», վստահ եմ, որ նա նման արձագանք չէր սպասում հանրությունից, այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ անում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վարկանիշն իջնի, և դա անում է ոչ թե իշխանության որևէ ներկայացուցիչ կամ հասարակությունը, այլ հենց ներսից. ինչպե՞ս կարելի էր խորհուրդ տալ խոսել մի մարդու մասին, որն ամենացածր վարկանիշն ունի և ասոցացվում է Մարտի 1-ի հետ և այլն:

– Եթե Կաթողիկոսի հայտարարությունում չլիներ այդ հատուկ շեշտադրումը ամեն ինչ նորմա՞լ կընկալվեր:

– Այսօր բոլորն ավելի ազատ են, մեր Կաթողիկոսը նույնպես շատ ավելի ազատ է իր գործողությունների մեջ, որովհետև նախկինի նման այնպես չէ, որ ամեն ինչ պետք է ճշտվի մի քանի անգամ, պատկերացնո՞ւմ եք՝ Կաթողիկոսը նման հայտարարությամբ հանդես գար Քոչարյանի օրոք՝ Մարտի 1-ի հետ կապված, կամ խոսեր Սերժ Սարգսյանի օրորք «Ստամբուլյան կոնվենցիան» ստորագրելու  մասին: Ինչո՞ւ է հիմա խոսում, որովհետև հիմա ավելի ազատ է: Բայց երբ որ 20 տարի լռում ես, և քեզ ազատություն է տրվում, չես կարողանում ազատությունը ճիշտ օգտագործել: Եվ հետաքրքիր է հոգևորականների արձագանքը, որ օրը մեկը-երկուսը-երեքը իրենց պարտքն են համարում ինչ-որ ձևով պաշտպանել Կաթողիկոսին, ումի՞ց են պաշտպանում, ինձանի՞ց. գնացե՛ք դուք ձեզանից պաշտպանեք, ձեր ներսում դուք ձեզանի՛ց պաշտպանեք Կաթողիկոսին, ինձանից պետք չէ պաշտպանել, ես իմ կյանքը կզոհաբերեմ Հայ առաքելական եկեղեցու համար, բայց ոչ թե անձերի համար:

– Կաթողիկոսին պաշտպանողներն այսօր թիրախավորում են առաջին հերթին ձեզ, ինչո՞ւ են հատուկ շեշտադրում, ի դեպ՝ այդ շեշտադրումների մեջ ես տեսա լուսանկար, որտեղ դուք Կաթողիկոսի հետ կողք կողքի կանգնած եք:

– Ես բազմիցս հանդիպել եմ Կաթողիկոսի հետ, շատ մարդկանց հետ եմ հանդիպել, և եթե Կաթողիկոսը հարմար գտնի, ես էլի կհադիպեմ նրա հետ, էլի կլուսանկարվեմ. հասկանո՞ւմ եք, ինստիտուտը և անձը պետք է տարանջատել…

– Ձեզ արձագանքողները գրեթե համոզված են, որ դա ոտնձգություն է եկեղեցու դեմ, այլ ոչ թե Կաթողիկոսի, ավելին՝ դա վերագրվում է նոր իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ պետական վերաբերմունքին:

– Եթե պետական վերաբերմունք լիներ, մեր պաշտոնավարման սկզբի շրջանում, երբ որ շարժում կար՝ «Մերժել Գարեգինին», Ալեն Սիմոնյանը դրան կարձագանքեր, բայց ես այդ ժամանակահատվածում պաշտպանել եմ Կաթողիկոսին, և այդ մասին հրապարակումը կա, երբ որ ասել եմ՝ չի կարելի: Բայց ես չեմ կարծում, որ գերի ենք ընկնում այն մարդկանց, ովքեր սկսում են ղեկավարել ինչ-որ կառույց, ես չեմ համարում, որ եկեղեցին անձ է, եկեղեցին պետք է կառույց լինի, և նորից եմ ասում՝ չեմ նայի ինչպիսի եկեղեցական է, նախկին պաշտոնյա է, թե ներկա, թող չհամարձակվեն սակարկումներով զբաղվել, ինձ հետ դա չի անցնի, բազմիցս ես դա ապացուցել եմ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում