Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մանիպուլյացիա ու շահարկումներ․ ինչ է իրականում տեղի ունեցել Մարալիկում

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն Մարալիկ քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են։ Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված է Մարալիկ քաղաքի առողջապահական կենտրոնի բուժանձնակազմը։ Նրանք բոլորը մեկուսացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարալիկի առողջապահական կենտրոնի տնօրեն Անուշիկ Հովսեփյանի հետ։

Վարակման հնարավոր աղբյուրների մասով բժշկուհին դժվարացավ կոնկրետ խոսել․ «Դե որտեղի՞ց հնարավոր չէր վարակվել։ Ամեն տեղից էլ հնարավոր է վարակվել։ Մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի սանիտարկայի մոտ էր դրական եղել։ Հետո դրա հիման վրա բոլորիս թեստավորեցին, պարզվեց մենք բոլորս ունենք։ Չեմ կարող ասել՝ ով ում հետ շփվեց, ինչպես եղավ, ինչպես եկավ՝ հասավ հիվանդանոց»։

Նշենք, որ բուժանձնակազմի թեստավորումն իրականացվել է ապրիլի 13-ին։ Աշխատակիցներից մեկը ինչ-որ ծրագրով նայել և տեղեկացրել էր, թե թեստի արդյունքները բացասական են՝ շնորհավորելով կոլեգաներին։ Սակայն թյուրիմացություն է տեղի ունեցել։ Թեստերի պատասխանները ստանալուց հետո պարզվել է, որ 20-ից 9-ի մոտ դրական է։

«Էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգի՝ «Արմեդ» ծրագրի միջոցով, բացել նայել էին, ասել էին՝ պատասխանները բացասական են, բայց սխալ են նայել։ Նման բանը չի կարող բացասական լինել, հետո դառնալ դրական։ Մեզ մոտ հաստատված է կորոնավիրուսը։ Այստեղ թյուրիմացություն չկա»,- տեղեկացրեց բժշկուհին։

Տիկին Հովսեփյանը նշեց, որ բոլոր վարակվածների մոտ նույն ախտանշաններն են՝ թուլություն, թեթև հազ, երբեմն ջերմություն։ «Բայց հիմա ավելի հանգիստ ենք, քանի որ ինֆեկցիոն հիվանդանոցում ենք, հուսալի ձեռքերում»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց՝ ծանր վիճակում գտնվողներ չկան, ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեցողներ ևս։

Բժշկուհու փոխանցմամբ, հիվանդանոցի մնացած աշխատակիցները վաղն են թեստավորվելու։ Հիվանդանոցն այս պահին չի գործում, շտապ օգնությունը չի աշխատում, ծննդատան բաժանմունքը ևս։

Ի դեպ՝ համացանցում անհատների կողմից տեսանյութեր են հրապարակվում՝ իբր հիվանդանոցի սանիտար կինը, որի մոտ առաջինն է հաստատվել կորոնավիրուսի վարակը, հրաժարվում էր մեկուսանալ։ Կինը տևական ժամանակ տան դուռը չի բացել բուժծառայության աշխատակիցների ու ոստիկանների առաջ և պահանջել է հեռանալ։

Պատճառը եղել է այն, որ վերոհիշյալ ծրագրով իրենց թեստերի պատասխանները բացասական են եղել։ Բուժհիմնարկի աշխատակից կինը, որը հոգեբանորեն ճնշված վիճակում է եղել, պահանջել է իրեն հանգիստ թողնել, քանի որ իր թեստի արդյունքները բացասական են եղել։ Բայց, ի վերջո, թեստի իրական, պաշտոնական պատասխանը դրական է եղել։ Կնոջը մեկուսացրել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Ոստիկանության Անիի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե ոստիկանները բռնություն են կիրառել կնոջ վրա։ «Միջադեպ տեղի չի ունեցել։ Ուղղակի տվյալ քաղաքացին կորոնավիրուսի դրական արդյունք է ունեցել ու հրաժարվել է հոսպիտալացումից։ Մենք բացատրական աշխատանքների շնորհիվ հասանք նրան, որ կնոջը տեղափոխեցին հիվանդանոց, իսկ իր աղջկան ու երկու թոռներին մեկուսացրինք Գյումրիի հյուրանոցում, որպեսզի զերծ մնանք հետագա տարածումից։ Ընդամենը տարվել են բացատրական աշխատանքներ, քանի որ կինը դուռը չէր բացում։ Համացանցում հայտնված տեսանյութերն ու հոդվածները իրականությանը չեն համապատասխանում։ Ինքը՝ կինն էլ կարող է հաստատել, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի եղել, ոչ ոք իրեն անգամ մոտ չի գնացել։ Պահպանել ենք սոցիալական հեռավորությունը»,- տեղեկացրեց Դավթյանը։

Այդ միջադեպին ականատես մարալիկցիներից մեկը մեզ տեղեկացրեց, որ շահարկումները, թե Մարալիկում տեղի ունեցող դեպքերը ուղղված են ծննդատունը փակելուն և վիրուսի տարածումը չսահմանափակելուն, անհիմն է, քանի որ մինչև առողջապահական կենտրոնում կորոնավիրուսի հայտնաբերումը, նման դեպք մոտ 15 օր առաջ գրանցվել էր, ընդ որում՝ մահվան ելքով։

«Խոսքը չի գնում միայն ծննդատան բաժանմունքի մասին, այլ Մարալիկի առողջապահական կենտրոնի, այդ թվում՝ շտապօգնության բաժանմունքի։ Դեպքը շահարկողները բնականաբար հետապնդում են քաղաքական նպատակներ ու այս իրավիճակը ծառայեցնում են իրենց շահերին։ Խորհուրդ եմ տալիս չօգտվել մարդկանց հուզական վիճակից և չփորձել մարդկանց ենթարկել մանիպուլյացիաների»,- նշեց Մարալիկի բնակիչը։

Առողջ եղե՛ք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում