Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով՝ ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի նկատմամբ զորակցության։
«Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիային աջակցություն հայտնելու նպատակով Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով։ Այս պայքարում ձեր կողքին ենք։ Հավատում ենք, որ միասնաբար հաղթահարելու ենք այս համաճարակը։ Վրաստանն այս ուղերձը հղում է թուրք ժողովրդին», – ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում: