Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թեժ է լինելու. Ինչ հարցեր են պատրաստել պատգամավորները Սերժ Սարգսյանի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ 14։00-ին, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ազգային ժողով՝ մասնակցելու 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Սերժ Սարգսյանի այցը թերևս ամենասպասվածն է, և հանձնաժողովի ձևավորման հենց առաջին օրվանից բոլորն էին սպասում այս օրվան և քննարկում՝ ի վերջո երրորդ նախագահը կգա, թե ոչ, ինչ կխոսի, ինչ կթաքցնի: Եվ ահա, այսօր այդ օրն է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովի անդամները մինչ այս պարբերաբար հավաքվել են՝ քննարկելու, թե ինչպես են անցկացնելու նիստը, ինչ հարցեր են տալու, ով ինչ կեցվածք պետք է ընդունի և այլն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հրահանգված է ակտիվ լինել, տարբեր հարցեր ուղղել ու թերևս սրանով է պայմանավորված կանխատեսումն այն մասին, որ քննիչ հանձնաժողովի նիստը բավական երկար է տևելու:

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ միանշանակ մասնակցելու է նիստին, սակայն դեռ չցանկացավ գաղտնազերծել, թե ինչ հարցեր է պատրաստել Սերժ Սարգսյանի համար, ընդգծելով, որ հարցերի բնույթը ցույց կտա նաև նիստի ընթացքը։

Իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը նշեց. «Մասնակցելու եմ, ինչպես և ապրիլյան հանձնաժողովի բոլոր նիստերին եմ մասնակցել անխտիր։ Հարցերը մենք բոլոր հրավիրվածների ժամանակ նույն սկզբունքով ենք մշակում՝ համատեղ և հնչեցնում ըստ ընդունված կարգի»։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է գնում ուղիղ երկու տարի անց։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում, Սերժ Սարգսյանը 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ։

Սակայն այդ վարչապետությունը կարճ տևեց, և 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից` հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:

Եվ հիմա` այս իրադարձություններից երկու տարի անց, Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ազգային ժողովում և կպատասխանի արդեն նոր իշխանությունների պատգամավորների հարցերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում