Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արսեն Ջուլֆալակյանի առաջարկը՝ զորակոչի ենթակա մարզիկների վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է հետաձգել այն մարզիկների զորակոչը, որոնք ամառը պետք է զորակոչվեն բանակ, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն կարողանում օգտվել տարկետում ստանալու կամ սպորտային վաշտում ծառայելու հնարավորությունից։

Այս մասին Ջուլֆալակյանն ասաց ապրիլի 15-ի խորհրդարանի նիստում։

«Ինչպես գիտեք, ունենք Հայաստանում մի կարգավորում, ըստ որի, այն մարզիկները, որոնք Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում 1-5-րդ տեղեր են գրավում, բանակի ծառայությունից չորս տարով ստանում են տարկետում կամ ծառայությունն անցկացնում են սպորտային վաշտում։ Հիմա օբյեկտիվ պատճառներով ստեղծվել է մի իրավիճակ, որ այն մարզիկները, որոնք պատրատվում էին Եվրոպայի առաջնությանը, որը հիմնականում տեղի է ունենում մինչև ամառային զորակոչը, չունեն այդ հնարավորությունը և ամռանը գնալու են բանակ՝ չկարողանալով ապացուցել իրենց բարձր կարգը, որպեսզի օգտվեն տարկետումից, ժամկետի տեղափոխումից կամ սպորտային վաշտում ծառայելու հնարավորությունից»,- ասաց Ջուլֆալակյանը։

Պատգամավորը նշեց, որ ստեղծված իրավիճակում հնարավոր է, որ կորցնենք մեծ պոտենցիալով մարզիկների։

«Մարզական ֆեդերացիաներին առաջարկում եմ օլիմպիական մարզաձևերի, ինչպես նաև շախմատի և սամբոյի համար մինչև ամառային զորակոչն անցկացնել Հայաստանի պատանիների առաջնություն, որի արդյունքում յուրաքանչյուր մարզաձևից կձևավորվեն ազգային հավաքականներ։ Պաշտպանության նախարարությանն առաջարկում եմ ամառայինից ձմեռայինի տեղափոխել հավաքական ընդգրկված այն մարզիկների զորակոչը, որոնք կծրագրավորվեն ներկայացնելու Հայաստանը 2020 թ. չորրորդ եռամսյակում կայանալիք վարկանիշային մրցաշարարերին»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

Նրանք, որոնք կկարողանան այդ ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ վարկանիշը, կստանան օրենքով սահմանված տարկետում կամ սպորտային վաշտում ծառայելու իրավունք։

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով հետաձգվել են մի շարք մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, 2020թ. Օլիմպիական խաղերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում