Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։ Այս մասին հայտնում է euro-football.ru-ն՝ վկայակաչելով Transfermarketweb պարբերականը։
Նշվում է, որ ռուսական ակումբը դիտարկում է հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու տարբերակը։ Հիշնեցնեք, որ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս վարձավճարով։ Մեր հավաքականի ավագի տրանսֆերը պատկանում է լոնդոնի «Արսենալին»։
Վերջինս Մխիթարյանի համար պահանջում է 20 միլիոն ֆունտ, որը «Ռոման» կարծես պատրաստ չէ վճարել։