Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Զլատան Իբրահիմովիչին կփոխարինի հայ հարձակվո՞ղը․ Մարադոնայի դիտարկման հետքերով․․

Երեկ հայտնի դարձավ, որ արգենտինական «Ուրականի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդ ակումբներից մեկում՝ «Միլանում»։ Իտալական լրատվամիջոցների համաձայն, արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլի կարող է տեղափոխվել հեղինակավոր ակումբ։ Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Բալեկյանն անց է կացրել 19 խաղ, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բալեկյանն անց է կացրել ընդամենը 4 հանդիպում։ Պետք է խոստովանենք, որ այս ֆուտբոլիստի խաղը մեր հավաքականում չի տպավորել և ֆուտբոլասերներից շատերը մեծ հույսեր չէին կապում Բալեկյանի հետ։

Վերջինս առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել 2018 թվականի մարտին և մասնակցել Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին։ Բելեկյանին հրավիրել էր մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ հույս ունենալով, որ այս ֆուտբոլիստը զգալիորեն կուժեղացնի հարձակման գիծը։ Այն ժամանակ հայ հարձակվողը խաղային պրակտիկայի պակաս ուներ և հազվադեպ էր հայտնվում «Ուրականի» մեկնարկային կազմում։ Բալեկյանին Հայաստանի հավաքական էր հրավիրել նաև մեկ այլ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Մասնավորապես Բալեկյանը մասնակցել էր 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային Բոսնիա-Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպմանը, ինչպես նաև այս խաղին հաջորդած Ֆինլանդիայի հետ երևանյան մրցավեճին։

Մասնավորապես, Բոսնիայի դեմ մրցավեճում դուրս գալով փոխարինման՝ Բալեկյանը զգալիորեն սրել էր խաղը հարձակման գծում, որից հետ Գյուլբուդաղյանցը նրան ընդգրկել էր ֆինների դեմ հանդիպման մեկնարկային կազմում։ Այնուհետև արգենտինահայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և նրա մասին տևական ժամանակ տեղեկություններ չկային։ Վերջին շրջանում Բելեկյանի մասին լսեցնել տվեց 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից՝ Դիեգո Մարադոնան։ Վերջինս, որը գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա-Պլատա» , ակումբը այս տարվա փետրվարին «Ուրականի» դեմ Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել Բալեկյանի հասցեին։ «Նա հիանալի խաղացող է։ Բալեկյանը մրցակցի տուգանային հրապարակում նման է գազանի։ Նորբերտոն այսօր փայլուն հանդիպում անցկացրեց և մեծ խնդիրներ ստեղծեց մեզ համար»,- նշել էր Մարադոնան։ Վերջինիս խոսքերն ըստ էության ազդակ էին այն մասին, որ Բալեկյանի խաղը լուրջ առաջընթաց է ապրել։ Ու փաստորեն, Մարադոնայի հայտարարությունից կարճ ժամանակ անց հայ հարձակվողը հայտնվեց եվրոպական հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում։ Իտալական մամուլը գրում է, որ «Միլանի» ղեկավարները արդեն սկսել են տարբերակներ փնտրել թիմի հարձակման գիծը համալրելու համար, քանի որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։ Եվ ահա Բալեկյանը դիտարկվում է որպես լեգենդար հարձակվող Իբրահիմովիչի փոխարինող։

Նորբերտո Բրիասկոն վերջին շրջանում ամրապնդվել է իր թիմի հիմնական կազմում և ելույթ է ունենում կենտրոնական հարձակվողի դիրքում: Նշենք, որ «Ուրականը» սովորաբար խաղում է 4-2-3-1 մարտավարությամբ, և հայ հարձակվողի դերը բավական մեծ է։ Նշենք, որ «Ատլետիկո Ուրականը» Արգենտինայի հայտնի և ավանդույթներով հարուստ ակումբներից մեկն է, որը հիմնվել է 1908 թվականին: Չնայած թիմը միայն մեկ անգամ է դարձել Արգենտինայի չեմպիոն, այդուհանդերձ՝ այս երկրում ունի գերեզմանափորի համբավ: Մասնավորապես, շատ են դեպքերը, երբ «Ուրականը» թույլ չի տվել հայտնի ակումբներին դառնալ երկրի չեմպիոն: «Ուրականի» համար սկզբունքային մրցակից է համարվում «Ռիվեր Փլեյթը»: Վերջինս ևս մի քանի անգամ «Ուրականի» պատճառով չի դարձել Արգենտինայի չեմպիոն: 2014 թվականին «Ուրականը» դարձել է Արգենտինայի գավաթակիր և սուպերգավաթակիր: Ինչևէ, հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս ծանր վիճակը, Բալեկյանի վերելքը պետք է լուրջ ազդակ հանդիսանա մեր գլխավոր թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապառոսի համար։

Վերջինս համաշխարհային ֆուտբոլում հաստատված դադարի փուլում մանրակրկիտ ուսումնասիրում է մեր ֆուտբոլիստներին՝ ծանոթանալով նրանց հնարավորություններին։ Պետք է խոստովանենք, որ Յուրա Մովսիսյանից հետո մեր հավաքականը չունի բարձրակարգ կենտրոնական հարձակվող, որի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ կառուցել խաղը առջևի գծում։ Չենք կասկածում, որ այս պահին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի կողմից հարձակման գիծը կարգի բերելու գործըթացում դիտարկվում է Բալեկյանի տարբերակը։ Նշենք նաև, որ Բալեկյանը սփյուռքի այն ներկայացուցիչներից է, ով մեծ ոգևորությամբ է ընդունել իր երկրի ազգային թիմում խաղալու հրավերը։ Սա ևս կարևոր գործոն է ուժեղ հավաքական կերտելու գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում