Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունք» գործի առթիվ

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է 22.02.2011թ. «Իրավունք» թերթի թիվ 13 համարում հրապարակված «Կլորիկ գումա՞ր է կրվել» վերնագրով հոդվածը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածը եւ 24.06.2011թ. դատարանի կայացրած վճիռը (դատավոր՝ Ռ. Ափինյան), որով ամբողջությամբ մերժել է հայցը` անհիմն լինելու հիմքով, ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ դատարանի վճիռն ամբողջությամբ կառուցված է բախվող լեգիտիմ շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռություն սահմանելու սկզբունքի վրա՝ առանձնահատուկ կարևորություն տալով մամուլի հատուկ դերին ժողովրդավարական հասարակարգում:

Դատարանը հանգել է այն եզրահանգման, որ պաշտոնավարող քաղաքական գործիչները պետք է ակնկալեն անձնական կյանքի առավել նվազ պաշտպանություն, քանի որ նրանց յուրաքանչյուր գործ և խոսք գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և հանրությունը, ցանկանալով տեղեկացված լինել իր քաղաքական առաջնորդների մասին, իրականացնում է տեղեկություններ ստանալու իր իրավունքը, որն իրավաչափ շահ է: Դատարանը հանրության տեղեկություն ստանալու իրավունքը գերադասել է անձի անձնական կյանքի, տվյալ դեպքում հեղինակության պաշտպանության իրավունքից, ինչը, կարծում ենք, միանգամայն օրինաչափ մոտեցում է:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ դատարանի վճիռն ամբողջությամբ համապատասխանում է ներպետական և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին, իսկ վիճարկվող հոդվածի՝ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափությունն ամբողջությամբ գնահատված է դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն:

Հիշեցնենք, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներն են՝ Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Մանանա Ասլամազյան – “Արմմեդիա” ծրագրի տնօրեն, Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արամ Աբրահամյան – “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր, Արա Ղազարյան – “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում