ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է:
«Մշակույթի միջազգային օրը սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի:
Այն միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր` ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Նա մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը:
«Մշակույթ» բառը, սանսկրիտից բառացիորեն թարգմանած, նշանակում է լույսի երկրպագություն, որի նպատակն է տեսնել գեղեցիկն ու հասնել ինքնակատարելագործման:
Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է:
Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Իսկ դուք մշակույթի ո՞ր ճյուղն եք նախընտրում»,-գրված է նախարարության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ։
https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2854767244750551