«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծ:
Նախագծով առաջարկվում է Հայաստանում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում հարկային արտոնություններ տրամադրել հանրային սննդի օբյեկտներին, զբոսաշրջային ընկերություններին, վարսավիրանոցներին և սպասարկման ոլորտի այլ օբյեկտների:
ԲՀԿ-ն առաջարկում է, որ արտոնությունը տրամադրվի առավելագույնը վեց ամիս ժամկետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: