Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Արցախի նախագահի ընտրություններից հետո թեկնածուն շտապել է Երևան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահի ընտրությունները կայացան. Արայիկ Հարությունյանը, որ առաջին փուլում ստացել էր 49,26 տոկոս ձայն, երկրորդ փուլում ստացել է նախնական հաշվարկով մոտ 88 տոկոս քվե` ընտրվելով Արցախի հանրապետության նախագահ:

Հիշեցնենք, որ թեև քվեաթերթիկում նշված էր թեկնածու Մասիս Մայիլյանի անունը, այնուամենայնիվ, նա անգամ երեկ քվեարկության չի մասնակցել, ավելի վաղ կոչ էր արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին` խուսափելով կորոնավիրուսի տարածումից: Մինչդեռ եթե մի օր առաջ աներ հայտարարությունը, կարող էր ընդհանրապես ընտրություններից հրաժարվել` առավել մեծ օգուտ տալով Արցախին և չվտանգելով արցախցիների առողջությունը: Ինչևէ, կոչի արդյունքում նա ստացել է կրկնակի պակաս ձայներ` հավաքելով մոտ 10 տոկոս քվե` նախնական հաշվարկով:

Ուշագրավ է, որ ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը լուսացրել է Արցախում, իսկ Մասիս Մայիլյանն արդեն Երևանում է, որտեղ կմնա մի քանի օր: Ըստ ամենայնի, հետագա իր գործունեության մասով որոշակի ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունի:

Իսկ Արայիկ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ Արցախում բոլորն իր բարեկամներն են և պատրաստ է համագործակցել բոլորի` այդ թվում և Մասիս Մայիլյանի և նրան նախորդ փուլում սատարած Սամվել Բաբայանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում