Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ընթացիկ տարվա վերջին ամսիներին:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար Մոսկվայում ապրիլի 4-12-ը, հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մրցաշարի անցկացման վերջնական ժամկետների հետ կապված որոշում կընդունի առաջիկա օրերին ընթացքում:
Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունը համարվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային: