Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Գեղարվեստական տպագրության բիենալեի ժյուրիում առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի ներկայացուցիչ

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանն ընդգրկվել է Սեկույի երկրամասի (Տրանսիլվանիա, Ռումինիա) գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում:

Սոնա Հարությունյանը Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկվելու հրավեր ստացել է Կովասնայի շրջանի մշակութային կենտրոնից և մասնակցել է աշխատանքների նախնական ընտրությանը։

Ռումինիայի Գեղարվեստական տպագրության բիենալեի կազմակերպիչ և խորհրդատու Իստվան Էրիսը, որը 2019 թվականի սեպտեմբերին ներկա է եղել «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի ցուցադրությանը, այդ մասին պատմել է Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեի համադրող Ապոր Ֆերենզին, որն էլ, համագործակցության հրավիրելով Սոնա Հարությունյանին, իր նամակ-առաջարկում նշել է. «Հաշվի առնելով Ձեր մասնագիտական փորձը՝ սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի ժյուրիի աշխատանքներին»:

Ապրիլի 7-ին հրապարակվել են բիենալեի նախընտրական փուլն անցած մասնակից-արվեստագետների անուններն ու նրանց աշխատանքները, որոնք ընդգրկվել են բիենալեի հիմնական ցուցադրության ցանկում։

Մասնակցության հայտ է ներկայացրել 65 երկրի 868 արվեստագետ՝ ընդհանուր առմամբ շուրջ 2100 աշխատանքով։ Տասը շաբաթ տևած նախընտրական փուլի ընթացքում միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 301 աշխատանք, որոնք հետագայում կարժանանան տարբեր մրցանակների ու կզետեղվեն բիենալեի պատկերագրքում։

Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեն 6-րդ անգամ տեղի կունենա Տրանսիլվանիայի՝ 70 000 բնակչությամբ մի փոքրիկ՝ Սֆինտու-Գեորգե կոչվող քաղաքում: Պրոֆեսիոնալ ժյուրին, արդեն տեղում, ներկայացված բնօրինակ աշխատանքներից կկատարի մրցանակակիր արվեստագետների և աշխատանքների ընտրություն։

Բիենալեի (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) բացման արարողությունը նախատեսված էր 2020 թվականի հունիսի 3-ին։ Սակայն, ինչպես մնացած բոլոր մշակութային և այլ միջոցառումները, այնպես էլ բիենալեն հետաձգվել է անորոշ ժամանակով։

Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեն (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) գործում է տասը տարի, և Բիենալեի նախկին համադրող Ժոլտ Սիկլոդիի շնորհիվ, դիմացել է ժամանակի քննությանը: Այս բիենալեի հիմնական նպատակն է Սեկույի երկրամասը, որպես Ռումինիայի յուրօրինակ մշակութային-գեղարվեստական գունապնակ, ճանաչելի դարձնել ժամանակակից արվեստագետներին, տեղի ստեղծագործողներին ներկայացնել կերպարվեստի լեզվով և, միևնույն ժամանակ, երկրում ներկայացնել գեղարվեստական տպագրության ոլորտի միջազգային ձեռքբերումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում