Իրանում ապրիլի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1574-ով՝ ընդհանուրը դառնալով՝ 74 հազար 877: Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունը:
Ապրիլի 14-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 98-ով: Վարակի բռնկումից ի վեր մահացածների ընդհանուր թիվը դարձել է 4 հազար 683: 3 հազար 691 անձի վիճակը ծանր է: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 146-ով՝ ընդհանուրը դառնալով 48 հազար 129: Մինչ այժմ թեստավորվել է 287 հազար 359 անձ: