Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մարզվել տան պայմաններում։ Կարանտինում գտնվեող ֆուտբոլիստն այս անգամ մարզվել է իր երեխաների օգնությամբ։
«Երեխաներ, թույլ տվեք, որ ձեր հայրիկն աշխատի»,- Ինստագրամի իր էջում գրել է Ռոնալդուն։ Վերջինս հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ որպես ծանրագունդ օգտագործում է դստերը։