Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մեկը վտանգի զգացողությունն է բթացնում, մյուսն էլ սրտաճաք է անում. Թույլ տվեք մասնագետները խոսեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Կորոնավիրուսը, ի թիվս առողջապահական և տնտեսական բազում խնդիրների, այլ ոլորտների բացթողումները ևս ի ցույց դրեց։ Այս օրերին ամենապահանջվածը պիտի լիներ ու ամենաշատը պետք է հնչեր վարակաբանների, հոգեբանների խոսքը, որոնք կառավարության համապատասխան օղակների հետ կաշխատեին և տեղեկությունն առանց խուճապի ու հնարավորինս մասնագիտորեն կներկայացնեին հասարակությանը։ Այս կարևոր օղակի աշխատանքը բացակայում է։

Մինչդեռ ի՞նչ ունենք այսօր. բժիշկներն ու հոգեբանները լռում են, խոսում են միայն պաշտոնյաները, որոնց հայտարարությունները, մեղմ ասած, հակասում են իրար։ Երբ վիրուսի վերաբերյալ առողջապահության նախարարն է շտապում տեղեկություն տրամադրել, հասկանալի է, բայց երբ վարչապետն է բոլորից առաջ ընկնում ու ամեն հարցում ցանկանում առաջին «սուրհանդակը» լինել, արդեն ծիծաղելի էլ չէ։

Երբ ևս մեկ ամսով էլ է արտակարգ դրությունը երկարաձգվում, անհանգստացնող է մարդկանց ոչ միայն տնտեսական, այլև հոգեբանական վիճակը։ Ի վերջո, բոլորը չէ, որ նույն կերպ են արձագանքում վիրուսի վերաբերյալ տեղեկություններին։ Մի մասի վրա վարակակիրների օր օրի ավելացող թիվը հոգեբանական մեծ ճնշում է առաջացնում, երբ դրան էլ գումարվում է առողջապահության նախարարի այն հայտարարությունը, թե վիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, պատկերացնու՞մ եք, թե ինչ է լինելու մեկուսացած, հոգեբանորեն վատ վիճակի մեջ հայտնված մարդկանց հետ։ Մինչդեռ մեկ ամիս էլ պիտի դիմանալ, իսկ վարակվածների թիվն ավելի է մեծանալու։

Այս իրավիճակում պետք է հոգեբանները խոսեն ու մարդկանց բացատրեն իրավիճակը, խորհուրդներ տան, վարակաբանները ներկայացնեն հիվանդության մասին ստույգ ու արդեն հայտնի փաստեր, վտանգների մասին նախազգուշացնեն, փարատեն հանրության շրջանում պտտվող միֆերը։ Բայց հասարակությունն այսօր մնացել է վարչապետի ու առողջապահության նախարարի մատուցած լրահոսի հույսին, որոնցից մեկն ասում է, թե շուտով բնականոն կյանքին կանցնենք, իսկ մյուսն էլ, թե վիրուսը վերահսկողությունից դուրս է եկել, 1-2 տարի հնարավոր չի լինելու վերադարձ նախկին կյանքին։

Վիրուսի վերաբերյալ մասնագիտորեն ոչ կոմպետենտ վարչապետը, ինչպես ինքն է ասում, չափից շատ խուճապը կանխում, այն է՝ վտանգի զգացողությունը բթացնում է, իսկ առողջապահության նախարարն էլ իր հայտարարություններով սրտաճաք է անում նյարդերից թույլ մարդկանց։ Ի վերջո, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է վայր դնի վարակաբանի իր «դափնիներն» ու թողնի, որ մասնագետները հանրության հետ խոսեն, բացատրեն իրավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում