Friday, 29 03 2024
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի

«Առաջին գծում» նաև ոստիկաններն են. Նրանք նույնպես վտանգում են իրենց առողջությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Համաճարակի այս օրերին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ են արտահայտվում բուժաշխատողների հասցեին: Եվ դա լիովին արդարացված է: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ «առաջին գծում» աշխատող այլ ոլորտների ներկայացուցիչներ ևս կան, որոնք գուցե ոչ բժիշկների չափ, սակայն դարձյալ վտանգում են իրենց առողջությունը: Նրանց թվում են նաև ոստիկանները, որոնք այս օրերին ապահովում են անվտանգությունն ու արտակարգ դրության ռեժիմի պահանջների կատարումը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս մեկ ամիս առաջ, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Արման Սարգսյանն առանձնահատուկ շեշտել է ոստիկանների՝ քաղաքացիների հետ շփման մշակույթի հարցը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր լրագրողները Երևանի փողոցներում և Երևան մտնող «պոստերի» մոտ փորձել են մեր քաղաքացիներից ճշտել, թե ինչ խնդիրներ կան այս առումով:

Ուշագրավ է, որ մշտապես ոստիկանությունից դժգոհելու սովորություն ունեցող մեր հասարակության զգալի մասը, ավելի ստույգ՝ մեր զրուցակիցների գերակշիռ մեծամասնությունը հատկապես ընդգծում էր ոստիկանների բարեկիրթ վերաբերմունքի մասին:

Մեր լրագրողներն էլ մի քանի անգամ ականատես եղան, որ նույնիսկ այն դեպքում, երբ որևէ քաղաքացի ագրեսիվ պահվածք էր ցուցաբերում օրենքի սահմաններում տուգանվելու կամ տուն վերադառնալու կոչի պատճառով, ոստիկանները պահպանում էին սառնասրտությունն ու քաղաքավարությունը:

Սա կարևորվում է հատկապես այն տեսակետից, որ այս օրերին, երբ շատերի նյարդերն են պրկված, ոստիկանների զսպվածությունը մեծ նշանակություն է ստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում