Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար «Ռոման» «Արսենալին» պետք է վճարի 22 միլիոն ֆունտ: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը նշելով, որ իտալական ակումբը պատրաստ չէ այդքան գումար փոխհատուցել հայ կիսապաշպանի համար։
Ավելի վաղ, իտալական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Մխիթարյանի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը պահանջում է 20 միլիոն եվրո։ Tranfermarkt պարբերականը մեր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Փաստորեն, «Արսենալը» բարձրացրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարատը: