Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Մեդվեդևի առաջարկներն՝ աղբանոցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ հերթական անգամ տարածաշրջան են այցելել ՌԴ նախագահ Մեդվեդևի, այսպես ասած, լրացուցիչ առաջարկների պատասխանները ստանալու կամ տրամադրությունները շոշափելու, Ստեփանակերտ մեկնելու փոխարեն, գնացել են Գառնին ու Գեղարդը տեսնելու: Իսկ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ հայտարարել է, որ Ստեփանակերտ չեն այցելել նախագահ Բակո Սահակյանի կարճատև արձակուրդի պատճառով:

Այս դրվագը լավագույնս բնորոշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց կոչվածի լրջությունը կամ էլ այդ գործընթացում հայկական կողմ կոչվածի լրջությունը: Եթե կարգավորման առանցքային, հանգուցային կետի հասած միջնորդ համանախագահները կարևորագույն, առանցքային կողմի՝ Ղարաբաղի հետ հանդիպելու փոխարեն, իրենց տուրիստ են զգում և գնում են Գառնի ու Գեղարդ, ապա այդ համանախագահների գործունեության մասին, մեղմ ասած, դժվար է լուրջ պատկերացումներ կազմել: Եվ նույն կերպ էլ դժվար է լուրջ պատկերացումներ կազմել հայկական կողմի մասին, երբ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կողմ հանդիսացող, բանակցության լիարժեք մասնակից լինելու մասին հայտարարող Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարգավորման գործընթացի այս հանգուցային փուլում մեկնում է արձակուրդ: Բայց, այդ ամենով հանդերձ, նաև կարծես թե պարզ է, որ այստեղ կարգավորման որևէ բեկում սպասելն անիմաստ է, ինչն էլ ընդգծվում է հենց համանախագահների տուրիստությամբ և Բակո Սահակյանի արձակուրդային հովվերգությամբ:

Ղարաբաղին կարծես թե ցուցադրաբար դուրս են դնում ներկայիս դինամիկայից՝ դրանով ցույց տալով, որ այստեղ բոլորովին այլ հարցեր են լուծվում, և խնդիրն ամենևին էլ հիմնական սկզբունքների ստորագրության հասնելը չէ: Լուծվում են հարցեր, որտեղ Ղարաբաղը, թերևս, ավելորդ է, և այդ իսկ պատճառով այն կարելի է փոխարինել Գառնի-Գեղարդով: Կարծես թե արդեն իսկ նշմարվում է ՌԴ նախագահ Մեդվեդևի հերթական նախաձեռնության կամ այսպես ասած՝ լրացումների տապալման ծայրը, և շուտով կերևա նաև ամբողջ տապալումը:

Երևանում, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ռուսաստանի ջանքը՝ կարծես ցույց տալով, որ ԱՄՆ-ը չի խանգարում, և Ռուսաստանը չի կարող տրտնջալ, որ համանախագահները իրեն մենակ էին թողել: Բրադկեն նաև հայտարարել է, որ առաջիկայում կերևան ներկայիս ակտիվության արդյունքները: Այսինքն՝ առաջիկայում կերևա տապալումը, քանի որ ներկայումս ակնհայտ է հակամարտող կողմերի անզիջումայնությունն ու տեսակետների հակադրությունը: Միայն թե մտահոգիչն այստեղ այն է, որ այդ տապալումը չերևա շփման գոտում լարվածության աճի և թեժացման տեսքով: Խոսքն անպայմանորեն պատերազմի մասին չէ, այլ թեկուզ լոկալ բախումների, որոնք կարող են մարդկային զոհերի պատճառ դառնալ՝ թիկունքում խուճապի էֆեկտի հաշվարկով: Իսկ ավելի լայնածավալ պատերազմ այսօր որևէ մեկին ձեռնտու չէ՝ թե՛ կողմերից, թե՛ համանախագահներից: Սակայն լոկալ բախումներն էլ, թերևս, կլինեն, այսպես ասած, «վերջին հույսը», եթե չհաջողվի ներկայիս ակտիվության պայմաններում հասնել քաղաքական էֆեկտի: Իսկ դա առնչություն ունի ոչ թե հակամարտության կարգավորման, այլ կովկասյան տարածաշրջանում գերտերությունների ուժերի հարաբերակցության հետ:

Ներկայումս ընթանում է հենց այդ պայքարը, և հատկանշական է, որ օրինակ՝ երբ Ադրբեջանի արտգործնախարարը գնում է Մոսկվա և Ադրբեջանի պատասխանն է տանում Կրեմլ, իսկ փոխարտգործնախարարն էլ հայտարարում է, որ Կրեմլի համար ժամանակն է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում ունեցած տանկերը փոխել տանկերների՝ նավթատար լցանավերի հետ, այսինքն՝ անցնել տնտեսական լծակների, Հայաստանը պաշտպանական խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ում, ինչպես նաև Երևանում էլ անցկացնում է Հունաստանի ԱԳՆ հետ քաղաքական խորհրդակցություններ: Եվ այդ համատեքստում հատկանշական է, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և Հայաստանը տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հիմնական խողովակ է դիտում հենց Հունաստանը: Եվ Երևանում կայացած հայ-հունական խորհրդակցությունը, ԱՄՆ-ում կայացող հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությանը զուգահեռ, հետաքրքրական է նաև նրանով, որ տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրերս Աթենք կատարած այցից անմիջապես հետո: Իսկ այցի ընթացքում Քլինթոնը ԱՄՆ աջակցությունն էր հայտնել ֆինանսական լուրջ ճգնաժամի դեմ պայքարող Հունաստանին:

Այդպիսով, մինչև Ադրբեջանն ու Ռուսաստանը պատասխան են տալիս ու առնում, Հայաստանը տալիս ու առնում է Արևմուտքի հետ, մասնավորապես Միացյալ Նահանգների՝ թե՛ ուղղակի, թե՛ կարծես թե Հունաստանով միջնորդավորված: Ռուսաստանը սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին, և գրեթե կասկած չկա, որ ըստ էության այդ պատասխանը լինելու է մերժումը, և Մեդվեդևի, այսպես ասած, լրացումները հայտնվելու են միջնորդական աղբանոցում՝ ի թիվս այլ տարբեր լրացումների և հավելումների, որ եղել են կարգավորման գործընթացի ժամանակ: Իսկ այդ համատեքստում կարծես թե ավելի հետաքրքրական և ուշագրավ է դառնում ոչ թե այն, թե ինչ կարող է լինել ղարաբաղյան ուղղությամբ առկա դինամիկ փոխայցերից և խորհրդակցություններից հետո, որքան այն, թե այդ ամենն ինչպես կարտացոլվի մասնավորապես Հայաստանի ներքաղաքական կյանքում և ինչ հեռանկարով: Այդ տեսակետից, ներքաղաքական կյանքում այդ գործընթացները կարծես թե շատ ավելի արագ և առարկայական արտացոլումներ են գտնում, քան բուն Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Սակայն, ազդեցությունների առումով, նկատելի է որոշակի ներսուդուրս: Հարցն այն է, թե որտե՞ղ կընդհատվի կամ կհատվի եզրագիծը՝ ներսո՞ւմ, թե՞ դրսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում