Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կունենանք կորուստներ, կլինի ծանր, բայց դա հաղթահարելի է. Զոյա Թադևոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

– Տիկին Թադևոսյան, Հայաստանում երկարաձգվեց արտակարգ դրությունը 1 ամսով՝ մինչև մայիսի 14, սա տնտեսության վրա ի՞նչ հետևանքներ ու ազդեցություն է ունենալու։ Տնտեսությունն ավելի լուրջ խնդիրների առջև է կանգնելու։

– Խնդիրը միայն Հայաստանում չէ։ Ամբողջ համաշխարհային տնտեսությունը նույն վիճակում է։ Այն ժամանակ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը սկսվեց ԱՄՆ-ից, տարածվեց ամբողջ աշխարհում, Հայաստան չպիտի՞ հասներ, չպիտի՞ Հայաստանը ենթարկվեր նույն միտումներին, ինչ համաշխարհային տնտեսությունում էր դրսևորվում։ Այստեղ տարբերությունն այն է, որ բոլոր երկրներում արտադրությունը ինչ-որ չափով կանգ է առել։ Հավատացեք՝ այս ճգնաժամը շատ ավելի հեշտ կկարողանանք հաղթահարել, եթե կարողանանք կորոնավիրուսն ավելի արագ հաղթահարել։ Անկում կլինի, որը, սակայն, հաղթահարելի անկում է։ Ժողովուրդն ավելի ոգևորված կլինի, որովհետև բանտարկված վիճակից հետո ազատությունն ավելի շատ ստեղծագործական հնարավորություններ կստեղծի բոլորի համար։ Այստեղ կարևոր է հոգեբանական խնդիրը։ Մարդիկ իրենց մեջ վերլուծում են և, ի վերջո, կհասկանան՝ ինչ է նշանակում պատասխանատվությունը։ Եվ եթե պատասխանատվություն ունենա ազգը՝ վերականգնելու մինչ այս եղած վիճակը, շատ նվաճումներ կունենանք։ Ես լավատես եմ և չեմ կարծում, որ շատ վատ կլինի մեր վիճակը։ Կլինի ծանր, բայց դա հաղթահարելի է։ Ապրել նշանակում է արարել։ Դա զուգահեռ գործընթաց է։ Եվ չեմ ընդունում այն հոռետեսական գնահատականները, որը, վերջին հաշվով, նպատակ ունի հարվածելու այս իշխանություններին։ Բայց այս իշխանությունով չի վերջանում․ ամբողջ համաշխարհային տնտեսությունն էլ գտնվելու է նույն ճգնաժամի մեջ, նույն վիճակում։ Սա նորովի գործելու, նոր մտահաղացումների ժամանակն է։ Սրանից պետք է օգտվի ողջ մարդկությունը։

– Վարչապետն էլ ասաց, որ սա նոր հնարավորություններ կստեղծի տնտեսության ոլորտում։ Դուք ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում։

– Այո՛, սա լուրջ հնարավորությունների ժամանակաշրջան է։ Մեզ համար այս պահին ավելի կարևոր է գյուղատնտեսության զարգացումը։ Գյուղում ավելի քիչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսը, և կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր գյուղում ունեն հարազատներ, բարեկամներ, հողատարածք, բայց ապրում են քաղաքում, պետք է վերադառնան գյուղ։ Կարևորը, որ հանկարծ սովը չսպառնա ժողովրդին։ Իսկ դա ամենավտանգավոր ռիսկն է։ Եթե դա հաղթահարեցինք, մյուս ոլորտներն էլ ժամանակի ընթացքում կկարգավորվեն։ Իհարկե, ծանր կլինի, բայց մարդը հենց նրա համար է, որ բոլոր դժվարությունները հաղթահարի։ Ինչքա՞ն կարելի է ցոփ ու շվայտ ապրել։ Պետք է մտածել, որ աշխատանքով, սեփական քրտինքով վաստակածով ապրելն ավելի հաճելի է։

– Տիկին Թադևոսյան, տեսակետ կա, որ եթե մենք հիվանդությունից մահերի ու տնտեսության փլուզման միջև ընտրում ենք տնտեսության փլուզումը, ապա կստանանք և՛ մեծաթիվ մահեր, և՛ տնտեսական ճգնաժամ։

– Այդ տեսակետ հայտնողը շատ խելացի կգտնվեր, եթե իր լուծումն առաջարկեր։ Այդ դեպքում երկու հարցում էլ կշահեինք։ Եթե կա նման տարբերակ, թող ներկայացնեն Նոբելյան մրցանակի. ինչո՞ւ են թաքնվել։ Լուծումներ առաջարկելու փոխարեն միայն դատապարտելն ու քննադատելը ես համարում եմ ամենանողկալի վարքագիծը այսօրվա պայմաններում։ Լուծումներ ունեք, առաջարկեք, չունեք՝ լռեք․ ես դրա կողմնակիցն եմ։

– Ընդհանրապես, ճի՞շտ է այսպես լրիվ մեկուսանալը, թե որոշ ոլորտներ պիտի ազատական լինեն։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Որոշակի ոլորտներ կան, որ դեռ շարունակում են գործել։ Ես գիտեմ, որ 100%-անոց մեկուսացում չկա։ Այն ոլորտները, որոնք կենսունակության համար շատ կարևոր են, դրանք աշխատում են։ Հաց են թխում, արտադրություններն են գործում։ Չի կարելի սև գույներով նայել ամեն ինչին։ Իհարկե, բոլորը չեն աշխատելու, իհարկե, դպրոցները չեն գործելու, բայց բանկերն աշխատում են։ Նույն երիտասարդները, որոնք ուսանող են, այսօր աշխատում են բանկերում։ Ես դաս եմ անում, և իմ որոշ ուսանողներ, որ բանկերում են աշխատում, դասերին չեն գալիս, կամ եթե հարմար է լինում, հենց բանկից zoom-ով ուղիղ միանում են դասին։ Պետք չէ ամեն ինչ դարձնել ողբերգություն։ Դա ավելի վնաս է պատճառում հենց նույն հիվանդներին։ Եթե սրտացավ մարդիկ են, հիվանդների մասին թող որ հոգեբանական տեսակետից մտածեն։ Ցանկացած լավատեսական մոտեցում ավելի մեծ դարման է, քան ամենահզոր դեղը, որ կարելի է օգտագործել մարդուն հանգստացնելու կամ բուժելու համար։

– Տիկին Թադևոսյան, որպես տնտեսագետ՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության հակաճգնաժամային ծրագրերը։

– Շատ լավ։ Ես շատ բարձր եմ գնահատում մեր երիտասարդ կառավարության աշխատանքը ցանկացած առումով։ Գուցե մի փոքր սուբյեկտիվ եմ, որովհետև նրանցից շատերի հետ ճանապարհ եմ անցել, բայց ես վատ մարդկանց հետ ճանապարհ հաստատ չէի անցնի։

– Եթե մեկ ամիս էլ շարունակվի արտակարգ դրությունը, կորուստներ չե՞նք ունենա։

– Կունենանք կորուստներ, բայց ցանկացած նյութական կորուստ համարժեք չէ մարդկային կորստին։ Եթե նյութական կորուստը համարենք կարևոր և ունենանք շատ մարդկային կորուստներ, կհամարեմ, որ այս իշխանությունները շատ վատ են աշխատում։ Բայց, բարեբախտաբար, այս իշխանություններն անում են ամեն ինչ, որ մարդկային կորուստները քիչ լինեն։ Նյութական կորուստները վերականգնելի են, մարդկայինը՝ ոչ։ Պետք է դատենք այս տեսակետից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում