Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ովքեր շարունակում են աշխատել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:
Այս մասին ֆուտբոլիստը գրել է «Ինստագրամի» իր էջում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ կատարում են: Նրանք հերոսներ են, ովքեր օր ու գիշեր ընտանիքից հեռու են, որ մենք մեզ ապահով զգանք կորոնավիրուսի պանդեմիայից»,-գրել է ֆուտբոլիստը: