Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Երեք նախագահների եռանկյունին. առայժմ չի ստացվում

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ, փաստացի պատերազմականին հավասարազոր իրավիճակը Հայաստանում վերստին առաջ բերեց խոսակցությունը համախմբվածության, ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու մասին: Այդ խոսակցության վրա «յուղ» լցրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց յուղ, այն իմաստով, որ նա, թերևս, հիանալի էր պատկերացնում, որ կոչը ունենալու է ոչ թե այսպես ասած՝ բարերար ազդեցություն, այլ առաջացնելու է բուռն ու սուր արձագանքներ, վեճեր, սրելու է իր անձի շուրջ առանց այդ էլ եղած ծայրահեղ գնահատականները: Մեծ հաշվով ակնառու է, որ առաջին նախագահն այդ իմաստով ոչ թե խթանեց համախմբման կամ համերաշխության գործընթաց, այլ հակառակը՝ նպաստեց, իր լուման բերեց ներքին տարաձայնություններն ու միմյանց հետ ունեցած հաշիվները բարձրաձայնելու համար: Եվ ուրեմն, ինչո՞ւ գնաց այդ քայլին առաջին նախագահը, որն, անշուշտ, չէր կարող չպատկերացնել արդյունքը կամ հետևանքը:

Ըստ այդմ, կամ Տեր-Պետրոսյանի նպատակը հենց դա էր, կամ նա գործնականում լուծում է շատ ավելի կարևոր խնդիր, որն էլ նրան դրդում է անտեսել առաջային հետևանքը: Հետևաբար, ո՞րն է այդ ավելի կարևոր խնդիրը, որ իր հոդվածով փորձել է լուծել առաջին նախագահը: Համենայնդեպս, առերևույթ նա չի լուծել որևէ բան, բացի բաժանարար գծերն ու հաշիվները ավելի խթանելուց: Դա ինքնին ունի՞ որևէ հարցի լուծման նպաստելու ներուժ: Հազիվ թե: Առավել ևս, որ ներքին՝ առանց այդ էլ լարված մթնոլորտն ավելի չգրգռելու համար Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու առաջարկ անող գործիչը փաստորեն իր հոդվածով ավելի է ազդում լարվածության խթանմանը: Տեսականում, եթե հասցեատերերը ընդունեին նրա առաջարկը, ապա լարվածությունը կնվազեր, բայց արդյո՞ք առաջին նախագահն այդքան միամիտ էր, որ կարծեր, թե բավական է այդ հոդվածը՝ և հասցեատերերը ընդառաջելու են և համախմբվելու են: Տեր-Պետրոսյանն այդքան միամիտ չէր, և նրա քաղաքական ու մարդկային, նաև գիտական կենսափորձը, անշուշտ, ահռելի է՝ հասկանալու համար, որ քաղաքական կամ հանրային համախմբումը պետք է ունենա առարկայական հիմք, հենք, հենարան: Պատերազմը՝ այո, այդպիսին է, որովհետև այն ունի շոշափելի արտահայտվածություն և պայմանավորված է արտաքին ագրեսիայով:

Պայմանական պատերազմն այլ է, ու որքան էլ կորոնավիրուսը բնութագրվի դե ֆակտո պատերազմական վիճակ, այնուհանդերձ, հակառակորդի, այսպես ասած, ոչ շոշափելիությունը իրավիճակը զրկում է համախմբող այն առանցքից, որ բնականորեն առաջանում է իրական պատերազմի դեպքում: Ահա այստեղ է, որ համախմբվածության մասին խոսակցությունը պահանջում է առարկայականություն: Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանի, կամ որևէ այլ առաջարկ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից, եթե քննում ենք դրա ոչ թե քաղաքական, ներքին կամ արտաքին քաղաքական մոտիվը, այլ հանրային, այսպես ասած՝ պետական: Հակառակ պարագայում, առարկայականությունից զուրկ համախմբվածության կոչերը ստանում են կենացային բնույթ, կամ առավելագույնը՝ բարի ցանկության: Եվ դա այն դեպքում, երբ դժոխքի ճանապարհը հաճախ անցնում է հենց բարի մտադրություններով: Տվյալ իրավիճակի համատեքստում, հարցն այն է, որ առարկայական, բովանդակային առանցքից զուրկ համախմբման կոչերը՝ երբ դիմակայության կողմերի համար այնքան էլ շոշափելի չէ այն, ինչի շուրջ պետք է համախմբվել, կարող են բերել ընդամենը գաղափարի արժեզրկման և փոխադարձ մեղադրանքների ու դիտողությունների ալիքի, ինչն էլ տեսնում ենք կոնկրետ դեպքում:

Այսինքն՝ հանրային, հրապարակային քաղաքականության տիրույթում այն չի փոխում ոչինչ, և հակառակը՝ խթանում է եղածը: Փոխո՞ւմ է այլ բան ոչ հրապարակային, այսպես ասած, ստորջրյա մակարդակում: Դա արդեն այլ հարց է, ինչը, սակայն, ևս դառնում է հետաքրքիր, որովհետև առնվազն առաջանում է խնդիր՝ իսկ արդյո՞ք երեք նախագահների հայտնի եռանկյունին չի կարող սկսել մի գործընթաց, ուրույն բովանդակությամբ և քննարկումների առարկայով, որը հերթական անգամ հաշվետու չէ հանրությանը, թեև սկզբնավորվում է հանրության համար բարի մտադրություններով: Բանն այն է, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը անցել է այդօրինակ փուլերով, ու թավշյա հեղափոխության նպատակներից ու իմաստներից մեկն էլ պետք է լիներ, լինի հենց այն, որ, ի վերջո, հասարակական-քաղաքական կյանքը դուրս գա այդ շրջապտույտից: Առայժմ չի ստացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում