Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

Արտակարգ իրավիճակ Արցախում․ բայց ընտրությունները կայանալու են

Նախագահ Բակո Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Այս ուղերձն ու հրամանագիրը միանգամայն կանխատեսելի էին․ Արցախում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակի հինգ դեպք ու պետք է պետական ռեսուրսների մեկտեղմամբ իրականացվեն գործողություններ՝ հնարավոր ռիսկերը կառավարելի դարձնելու և իրավիճակը վերահասկելի դարձնելու համար։

Սակայն Արցախի նախագահը երեկվանից սոցիալական ցանցերում թիրախավորվում է՝ ոչ թե արտակարգ իրավիճակ հայտարարելու, այլ՝ ապրլի 14-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չհետաձգելու համար։ «Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարևոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որևէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով»,- ասել է Բակո Սահակյանը։

Արցախի նախագահը միանգամայն ճիշտ է ու կասկած չկա, որ ընտրությունների հետաձգման պարագայում Արցախում կարող է առաջանալ սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող հետևանքներով։ Ի դեպ, այսօր Արցախի նախագահը թափանցիկ ակնարկով հասկացրել է, որ որոշումները կայացնում է՝ պաշտոնական Երևանի համաձայնությամբ։ «Եվ բոլոր ծագող հարցերի շուրջ իմ կողմից մշտապես անց են կացվում քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ»,- ասել է նա։

Սահակյանն ակնհայտորեն հասկացրել է, որ պաշտոնական Երևանը նույնքան պատասխանատվություն է կրում Արցախում ծավալվող իրադարձությունների համար։

Մյուս կողմից՝ պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու Արցախում հաստատված արտակարգ իրավիճակի ռեժիմները միանգամայն տարբեր են։ Գործ ունենք երկու տարբեր իրավա-քաղաքական ռեժիմների հետ՝ չնայած նրան, որ երկու դեպքում էլ որոշակիորեն սահմանափակվում են քաղաքացիների որոշ սահմանադրական իրավունքներ։ Արտակարգ իրավիճակի պայմաններում ընտրությունները չեն չեղարկվում, հետևաբար՝ Արցախի նախագահն օրենք խախտել չէր կարող։ Ավելին՝ եթե նա ընտրությունները չեղարկեր կամ հետաձգեր, մեղադրվելու էր իշխանությունն ուզուրպացնելու մեջ, ընդ որում՝ այսօր նրան քննադատող նույն մարդկանց կողմից․ կարող եք չկասկածել։

Պետք է հետևողականորեն հրաժարվենք Արցախում հեղափոխական փորձարկումներ անելու գայթակղությունից։ Արցախը ոչ թե հեղափոխության, այլ՝ լեգիտիմ ընտրությունների, լեգիտիմ իշխանության ու արդյունավետ կառավարման անհրաժեշտություն ունի։ Դրա բանալին ապրիլի 14-ի ընտրություններն են, մանավանդ, որ ստեղծված քաղաքական իրավիճակը դրանց արդյունքները միանգամայն կանխատեսելի է դարձնում ու կասկած չկա, որ այդ օրվա քվեարկությունը լեգիտիմացնելու է Արայիկ Հարությունյանի փաստացի հաղթանակը, որն արձանագրվել է  մարտի 31-ի նախագահական ու խորհրդ րանական ընտրություններում։

Ապրիլի 14-ին պետք է անցկացվեն օրինակելի ընտրություններ։ Բակո Սահակյանի իշխանության հիմնական խնդիրներն են՝ Արցախում նոր իշխանության ձևավորման համար քաղաքական և իրավական նորմալ միջավայրի ապահովումը, միևնույն ժամանակ՝ խստիվ միջոցոռումների իրականացումը, որոնք կերաշխավորեն արցախցիների անվտանգությունն ու առողջությունը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում