Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Մոսկվան բացել է երկրորդ ճակատը․ գրոհ Հայաստանի դեմ

Կորոնավիրուսը պրոբլեմներ է հարուցել աշխարհի բոլոր երկրների համար ու այս իրավիճակում խնդիրները բարդանում են, երբ համաճարակին գումարվում են այլ մարտահրավերներ, որոնք հետևանք են միջպետական հարաբերությունների կամ ոմանց կայսերական ամբիցիաների։

Հայ-ռուսական հարաբերություններն արտաքուստ զարգանում են բնականոն հունով, Մոսկվան նույնիսկ օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, մյուս կողմից՝ երկկողմ հարաբերություններում տեղի են ուենում իրադարձություններ, որոնք որևէ կերպ չեն բխում երկու երկրների դաշնակցային հարաբերություններից։

Հայ-ռուսական օրակագարգում այս պահին առաջնայինը, թերևս, գազի խնդիրն է, որը կենսական նշնակություն ունի Հայաստանի համար։ Ստեղծված անորոշությունն ավելի առարկայական է դարձնում տենտեսական այն ճգնաժամը, որը սպառնում է Հայաստանին։

Ստացվում է, որ հայկական կողմը, հաշվի առնելով համաշխարհային շուկայի միտումները, դիմում է գործընկերոջը գազի մեծածախ գինը (Վրաստան-Հայաստան սահմանին, ըստ 2019 թ. հունվարի պայմանավորվածության՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1000 մ³-ի համար) նվազեցնելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով, իսկ «Գազպրոմի» դուստրը ի պատասխան հայտ է ներկայացնում ս. թ. հուլիսի 1-ից բարձրացնելու գազի սակագինը (մանրածախ գինը) հայաստանյան սպառողների համար: Ի՞նչ է սա. պաշտպանություն հակահարձակման միջոցո՞վ, մեծածախ գնի նվազեցումը կանխելու փո՞րձ: Որքանո՞վ է «Գազպրոմի» այս հայտը արդարացված և հիմնավորված: Սա զուտ ֆինանսակա՞ն խնդիր է, թե՞ նաև քաղաքական:

Ռուսաստանցի փարձագետների մեծ մասը խնդիրը դիտարկում է տնտեսական հարթության վրա։ Սակայն այս մոտեցումը, մեղմ ասած, համոզիչ չի թվում։ Նախ՝ հայաստանյան շուկան շատ փոքր է, որպեսզի Մոսկվան գազի սակագնի հարցում առաջնությունը տա տնտեսական շարժառիթներին, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը ակնարկում է, որ հարցը գտնվում է քաղաքական լուծումների տիրույթում։ Պատահական չէ, որ նախօրեին, հյուրընկալվելով «Առաջին լրատվական»-ի տաղավարում, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ակնարկեց, որ գազի սակագնի հարցը Հայաստանի կառավարություն-«Գազպրոմ» բանակցությունների հարթությունից կարող է փոխանցվել երկու կառավարությունների քննարկումների դաշտ։

Եթե Ռուսաստանը դաշնակցային պարտավորություներ ունի Հայաստանի հանդեպ, ապա ակնհայտորեն պետք է գիտակցի, որ գազի գնի բարձրացումը մեր երկրի տնտեսությունը կարող է կանգնեցնել կոլապսի եզրին։

Մյուս կողմից՝ գազի խնդիրը միակը չէ, որի միջոցով Մոսկվան ճնշում է բանեցնում Երևանի նկատմամբ։

Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների լայն շրջանակով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ավիացիայի մատակարարման ուղղությամբ․ օրեր առաջ պաշտոնապես ծանուցել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մի խումբ մասնագետներ այցելել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ադրբեջանական պատվիրակությունը եղել է Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ արտադրող ռուսական ռազմական գործարաններում: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահանջներին համապատասխան քանակությամբ մարտական ինքնաթիռներ մատակարարել:

Նույնիսկ ժանտախտի շրջանում Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է իրականացնում՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի պետական սահմանի հանդեպ։ Եթե այս պարագայում ՀԱՊԿ-ն ու նրա առաջատար Ռուսաստանը չեն դատապարտում Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը, այլև նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու պլաններ են ուրվագծում, ապա դժվար չէ հանգել որոշակի հետևությունների։ Սրան զուգահեռ՝ ռուսաստանյան ԶԼՄ-ներում ակտիվացել է   դիսկուրսը կորոնավիրուսի դեմ պայքարում հայ-ադրբեջանական ջանքերը՝ Մոսկվայի հովանու ներքո, մեկտեղելու անհրաժեշտության մասին։ Արտաքուստ մարդասիրական այս կոչերի հետնաբեմում զարգացվում է հակամարտության գոտում ռուսական զինուժի տեղակայման անհրաժեշտության թեզը։ Փաստորեն՝ Մոսկվան օգտագործում է անգամ կորոնավիրուսի առիթը, որպեսզի զբաղվի, այպես կոչված, Լավրովի պլանի հերթական մոդիֆիկացիայի փորձագիտական լոբբինգով։

Իհարկե, անարդար է տեղի ունեցածի մեջ միայն Մոսկվային մեղադրելը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդպես էլ չեն կապիտալիզացվել թավշյա հեղափոխության արժեքները։ Այս իմաստով՝ հայկական հեղափոխությունն իրապես «առանձնահատուկ» է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում