Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Զանլուիջի Բուֆոնի հետ:
Այս մասին գրում է Corriere della Sera-ը: Բուֆոնի ներկայիս պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նոր պայմանագիրը ևսնախատեսված կլինի մեկ տարվա համար:
Բուֆոնը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի:
Բուֆոնը 2001-2018 թվականներին հանդես է եկել թուրինյան ակումբում: Այնուհետ 2019-ին մեկմրցաշրջան հանդես եկավ ֆրանսիական ՊՍժ-ում և կրկին վերադարձավ «Յուվենտուս»: