Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Էրդողանը շոյվել էր հայերի օգնությունից ու փորձեց մի գնդակով երկու նապաստակ խփել. Երևանի արձագանքը ճիշտ էր

Կորոնավիրուսի օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայաստանին ուղարկած հաղորդագրությունը մի կողմից բավական անսպասելի էր, մյուս կողմից՝ որոշակի հարցեր առաջացրեց Երևանում: Թուրքիայի նախագահը, հիշեցնենք, ապրիլի 8-ին զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և շնորհակալություն հայտնել նրան ու հայ համայնքին՝ իր նախաձեռնած դրամահավաք-արշավին մասնակցելու և օգնություն ցուցաբերելու համար: Հեռախոսազրուցի ընթացքում Էրդողանը նաև ասել է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացրել է իրենց երկիր վերադառնալու հնարավորությունը ու նաև Հայաստանին դեղորայքով օգնելու պատրաստակամություն է հայտնել:

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի տարածած այս տեղեկությունից հետո Հայաստանում սկսվեցին քննարկումներ այն հարցի շուրջ, թե պե՞տք է արդյոք ինչ-որ կերպ արձագանքել Թուրքիայի նախագահի այդ միջնորդավորված ուղերձին, թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և դիվանագիտական ի՞նչ խողովակով: Ոմանք ասում էին, որ Էրդողանի ասածը պաշտոնական հայտարարություն չէ և որևէ կերպ արձագանքելու կարիք չկա: Մյուսներն ասում էին, որ ճիշտ կլինի համարժեք արձագանք տալ և նույն խողովակով՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի միջոցով շնորհակալություն հայտնել թուրքական կողմին և հրաժարվել օգնությունից, որպեզի հետո դա չօգտագործվի Հայաստանի դեմ դիվանագիտական դիվիդենտներ շահելու նպատակով:

Հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին, հայկական ԶԼՄ-ներից մեկը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունը, խնդրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին անդրադառնալ թե՛ ՀՀ քաղաքացիների տեղափոխման հետ կապված հարցին և թե՛ Էրդողանի հայտնած պատրաստակամությանը՝ օգնություն ցուցաբերելու Հայաստանին:

Նաղդալյանը ասել է, որ Հայաստանի Արտգործնախարարության հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ 100 ՀՀ քաղաքացիներ, և ԱԳՆ-ի ջանքերով ու ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մոտ 70 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով: «Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»:

Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, թե Թուրքիան նախատեսում է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, Աննա Նաղդալյանը նշել է, որ օրակարգում նման հարց գոյություն չունի:

«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ՝ ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի», – ասել է խոսնակը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

– Պարոն Իսպիրյան, որքանո՞վ էր համարժեք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը և ճի՞շտ էր արդյոք մամուլի խոսնակի մակարդակով պատասխանելը: Գուցե այլ ձևաչափո՞վ էր պետք արձագանքել:

– Ես կասեի, որ սա ուղիղ պատասխան չէր Էրդողանին, սա ուղղակի մեկնաբանություն էր լրագրողի հարցին ի պատասխան: Նման իրավիճակներ շատ են լինում: Եթե, օրինակ, Թուրքիայում էլ հայերն ինչ-որ բան ասեին, լրագրողներն էլ Էրդողանին հարց տային, ապա կարծում եմ՝ նույն ձևով ինչ-որ պատասխան տալու էր: Այսինքն՝ այնպես չէ, որ մեր ԱԳՆ-ը հատուկ,առանց որևէ առիթի պատասխանել է: Հարցեր կային, և խոսնակը լրագրողի խնդրանքով անդրադարձել է: Մանավանդ այդպիսի հարցը: Կարծում եմ՝ դա բոլորին մի պահ սթափեցրեց այս կարանտինային վիճակից:

– Իսկ պե՞տք է ընդհանրապես արձագանքել: Գուցե դա ճի՞շտ չէր:

– Մենք մասնագետներով կարծում ենք, որ պետք չէր, սակայն լրագրողների տեսանկյունից սա հասարակությանը հետաքրքրող հարց էր և ճշգրտելու կարիք կար: Այս առումով ճիշտ էր:

– Էրդողանի այդ հայտարարությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ հաշվարկներով է արվել: Անկեղծ մարդասիրական ժե՞ստ էր, թե՞ քաղաքական հաշվարկներով արված քայլ:

– Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, թե նա Հայաստանի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքով է լցված: Պարզապես նա հեռախոսազրույց էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի հետ, ու քանի որ դա տեղի էր ունեցել կոնկրետ իրադարձության կապակցությամբ. հայերը մասնակցել էին Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին, դրանից Էրդողանը շոյվել էր… Հայերը 500 հազար լիրա հավաքել, փոխանցել էին անապահովներին օգնելու ֆոնդին: Սա 100 հազար դոլարին մոտ թիվ է և համաձայնեք՝ լուրջ թիվ է այսօրվա պայմաններում: Եվ Էրդողանն ուղղակի շոյվել էր դրանից ու զանգահարել պատրիարքին: Իհարկե, զանգը կարող եմ անկեղծ համարել, և եթե իր նախաձեռնությանը նույնիսկ ազգային փոքրամասնությունն է արձագանքում՝ սա կարելի է նաև ուղերձ համարել թուրքերին, որ տեսեք՝ նույնիսկ հայերն են ձեզ օգնում, դուք էլ ձեր հայրենակիցներին օգնեք: Կարծում եմ, որ անկեղծ էր զանգել, շնորհակալություն հայտնել, բայց նաև փորձեց մի գնդակով երկու նապաստակ խփել, դրա համար էլ փորձեց «մարդասեր» երևալ և այդ շրջանակում նաև այդ հայտարարությունը արեց:

– Թուրքիայում վիճակն իրոք այդքան ծա՞նր է:

– Թուրքիայում վիճակը նույնն է՝ ինչպես ամբողջ աշխարհում՝ կախված ամեն երկրի կենսամակարդակից: Իհարկե, Թուրքիան իր տնտեսական լավ օրերը չի ապրում վերջին երկու տարվա մեջ: Կարծում եմ՝ դրանով էր պայմանավորված: Եվ բացի այդ, Էրդողանը փորձեց իր վարկանիշը բարձրացնելու, ընտրազանգվածի վրա ազդելու համար օգտագործել այս պահը:

– Եվ մյուս կարևոր հարցը, որը դեռևս պահպանում է իր արդիականությունը: ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ օրակարգում նման հարց չկա: Եթե օրակարգում նման հարց հայտնվի՝ այդ օգնությունը պե՞տք է ընդունել: Որոշ մասնագետներ կարծում են, որ ընդունելը հղի է քաղաքական, դիվանագիտական վնասներով, քանի որ Թուրքիան կարող է հետագայում շահարկել դա:

– Հարցի քաղաքական մասը պետք է առանձնացնել մասնագիտականից: Ես, իհարկե, ոլորտի մասնագետ չեմ, բայց որքան տեղյակ եմ՝ Հայաստանն այս պահին չունի դեղորայքի կարիք, իսկ սարքավորումների մասով, ինչպես գիտենք, Չինաստանը, Ռուսաստանը օգնեցին, և հուսով եմ՝ դրա կարիքը չենք էլ ունենա, քանի որ վիճակագրության դինամիկան, կարծես թե, դրական է: Ուստի իմ ոչ մասնագիտական, սուբյեկտիվ կարծիքն այն է, որ մենք նման օգնության կարիք այս պահին չունենք:

Իսկ քաղաքական տեսանկյունից՝ ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանը կընդունի՞ այդ օգնությունը, թե՞ ոչ, ապա կարծում եմ՝ այն երկրների ցանկում, որոնցից Հայաստանը կարող է ինչ-որ բան խնդրել, Թուրքիան վերջին տեղերում է: Եթե աշխարհում կա 190 երկիր, ապա Թուրքիան առաջին 100-ի մեջ չի մտնում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում