Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

«Եթե ժամանակը հետ տայի, էդ բանը չէի անի». Գեղարքունիքի «Բուրգեր» ռեստորանում հարսանիքը «քֆուրի» պատճառով ավարտվել է երիտասարդի մահով

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գոռ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությւոնը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:

1991 թվականին ծնված Գոռ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում Գոռ Գ.-ն Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Բուրգեր» ռեստորանային համալիրի բակում վիճաբանության մեջ է մտել Սևանի բնակիչ Արման Ա.-ի հետ, բռունցքով հարվածել է նրա ճակատի աջ մասին: Հարվածից տուժողը վայր է ընկել ու գլխով հարվածել գետնին: Ըստ մեղադրանքի՝ Գոռ Գ.-ի հարվածի ու գլուխը գետնին հարվածելու հետևանքով տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ձախից՝ քունքածոծրակային փափուկ հյուսվածքների, գլխուղեղի, ուղեղիկի, ուղեղաբնի փափուկ թաղանթների, գլխուղեղի փորոքային համակարգի և ուղեղային հյուսվածքի արյունազեղումների, ենթակարծրենային արյունահավաքի, գլխուղեղի մասնակի ջնջխման, գլխուղեղի և ուղեղաբնի ծանր աստիճանի սալջարդով ուղեկցված, հետին գանգափոսում գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով:

Ստացած վնասվածքներից Արման Ա.-ն օրեր անց՝ 2017 թվականի սեպտեմբերի  5-ին, մահացել է:

Ամբաստանյալ Գոռ Գ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ տուժողին չի ճանաչել: Եթե իմանար, որ մի հրելով այդպիսի բան կլինի՝ մարդը կմահանա, եթե ժամանակը կարողանար հետ տալ, երբեք նման բան չէր անի:

Ամբաստանյալն ասել է, թե տուժողին տեսել է ռեստորանի բակում՝ նա գալիս էր դեպի մեքենան ու հայհոյանքներ էր տալիս: Ինքը հորեղբոր ու նրա կնոջ հետ էր, հորեղբոր մեքենայի դուռը բաց էր, մեքենան ռեստորանի կայանատեղիում էր: Ով էլ լիներ իր տեղը՝ երբ հարսի ներկայությամբ հայհոյանք են տալիս, կարծում է՝ նույնը կաներ: Ինքը մոտեցել ու հրել է տուժողին, ասել է, որ նա հետ գնա: Ինքը չի խփել: Ինքն այդ օրը հարսանիքի էր գնացել: Հետո դուրս էին եկել, որ տուն գնան: Ձայներ է լսել, տեսել է՝ իր համագյուղացիներն են, մոտեցել է, «մտել է մեջները, որ բաժանի»: Վիճողները 15-20 հոգի էին: Հետո տեսել է, որ հորեղբոր քթից արյուն է գալիս: Մութ էր, ուրիշներին չի տեսել: Մտել է հորեղբոր թևը, բերել է մեքենայի մոտ: Դուռը բացել է, որ նստի: Մեքենայի մեջ էր հորեղբոր կինը: Ու այդ ժամանակ ինքը տեսել է, որ մեկը խմած, շորերը ճմրթված, «քֆուր տալով, քայլելը՝  գլորվելով, բառերը կիսատ ասելով» գալիս է իրենց մեքենայի կողմը: Ինքը մոտեցել ու բրդել է, ասել է՝ հո շառ չե՞ս, մեքենայի մեջ կին կա: Հետո շրջվել ու գնացել է դեպի հորեղբոր մեքենան: Ինքը չի էլ տեսել՝ այդ մարդն ընկել է, թե չի ընկել…

Ամբաստանյալը պնդել է, որ տուժողին չի հարվածել: Եվ «Նորայր» անունով մարդու չի ճանաչել:

Տուժողի մահվան մասին իմացել է ոստիկանության բաժնում՝ իրեն թուղթ էին ուղարկել, որ ներկայանա, ինքը ներկայացել էր:

Նորայր Մ.-ն հայտնել է, թե 2017 թվականի օգոստոսի 30-ին ինքը հրավիրված էր հարսանիքի: Գնացել է կնոջ, վերջինիս քրոջ ու նրա ամուսնու հետ: Ամեն ինչ նորմալ է եղել: Ժամը 22-22. 30-ի սահմաններում հեռախոսով խոսելու և օդափոխվելու համար ցանկացել է դուրս գալ սրահից խոհանոցի միջով: Երբ ինքը խոհանոցում էր, խոհարար Վահագը դրսից մտել, մոտեցել է իրեն ու հարցրել է՝ ինչո՞ւ քֆուր տվիր: Ինքը զարմացել է, որովհետև ոչ մեկին «քֆուր» չէր տվել, առավել ևս՝ Վահագին, նրան վաղուց է ճանաչում: Հարցրել է՝ ո՞վ է ասել, նա պատասխանել է, թե՝ երեխան:

Ինքը երեխային է հարցրել, երեխան չի պատասխանել: Ինքը Վահագին ասել է՝ վաղը կխոսենք: Դուրս է եկել, գնացել է շատրվանների կողմը: Քենակալ Գևորգն առաջարկել է կանանց կանչել ու գնալ տուն, բայց ինքն ասել է՝ հարսանիքը դեռ շարունակվում է, ինչի՞ համար տուն գնանք:

Գևորգը գնացել է, քիչ հետո ինքն է ցանկացել մոտենալ մեքենային, տեսել է մի մարդ գետնին ընկած՝ ծանր շնչում է:

Մութ էր, ինքը չի ճանաչել, որ դա Արմանն է՝ մյուս քենակալը: Հետո է տեսել, կանչել է՝ Արման, Արման: Մարդկանց հարցրել է՝ ի՞նչ է եղել: Ասել են՝ բա ընկել է: Տեսնելով, որ նա ուշքի չի գալիս, տարել են շատրվանների կողմը, ջուր են շփել, զանգել են շտապօգնություն, հետո մեքենայի մեջ են դրել, որ տանեն հիվանդանոց: Իրենց ընդառաջ դուրս է եկել շտապօգնության մեքենան: Տարել են հիվանդանոց: Հետո տարել են Երևան: Հետո իրեն տարել են բաժին…

Տուժողի իրավահաջորդը՝ հայրը, հայտնել է, թե դեպքի մասին լսել է համագյուղացիներից: Ինքը թոռան հետ տանն էր, որդին ու հարսը գնացել էին հարսանիք: Դեպքի մասին լսել է, որ  Նորայրը ռեստորանում մոտեցել է մատուցողներին, ասել է՝ եկեք մի-մի բաժակ խմենք: Մատուցողները հրաժարվել են, ասել են՝ գոհ ենք: Նորայրն էլ հայհոյել է: Խոհարար Վահագի տղան լսել, գնացել, հորն ասել է: Խոհանոցի մեջ սկսվել է «ռազբորկեն, քաշքշոցն ու խփոցը»: Բաժանել են:

Վահագը հրավիրել է դուրս, դրսում կռիվ է գնացել: Մոտեցել են Նորայրի «բաջանաղ» Գևորգը, մատուցողները, երաժիշտները: Այդ ժամանակ մեքենա էլ են ջարդում, չեն ասում դրա մասին, ասում են, թե վթար է եղել: Ափանը մոտեցել, կարգի է հրավիրել, հայհոյել է Նորայրին, ապտակել է, Նորայրը խփել է նրա քթին, Ափանն ընկել է գետնին:

Արմանը Ափանին ճանաչել է, մոտեցել ու կռացել է, որ տեսնի՝ ինչ է եղել, Գոռը նրան խփել է… Ինքը իմացել է, որ կռիվը որդու «բաջանաղներից» է եղել, որդին կապ չի ունեցել…

Դատարանը եզրահանգել է, որ Գոռ Գ.-ին առաջադրված մեղադրանքը գործի քննությամբ հաստատվել է:

Նա մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը   դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Գոռ Գ.-ն դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի սեպտեմբերի 3-ից:

Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 542 հազար 644 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել տուժողի իրավահաջորդը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության՝ Գոռ Գ.-ի նկատմամբ «համաչափ և արդարացի պատիժ սահմանելու համար»:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նույնպես պահանջել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության կամ՝ փոփոխել դատավճիռը,  արարքը վերաորակել, Համաներման կիրառմամբ իր պաշտպանյալին ազատել պատժի կրումից կամ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննվում է Ս. Համբարձումյան, Ա. Նիկողոսյան, Ն. Հովակիմյան կազմով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում